Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:
Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ 2022թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: [ՔԿ]
Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ԱԺ-ում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։ |armenpress.am|
Ընդդիմության ԱԺ պատգամավորը իրեն իրավունք է վերապահում. երևի շփոթել է, որ ինքն այլևս չի զբաղեցնում գերատեսչության ղեկավարի պաշտոնը կամ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, զանգել զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին, և ինչ-որ հարցադրումներ անել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին, պատանիների։ Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում, երկիրը Երևանում պաշտպանելը, փրկելը հեշտ է, երբ դա կատարվում է փափուկ, հանգիստ, բայց իհարկե չեք փրկում, դուք ընդամենը անում եք այն, ինչի մասին խոսեցի. փորձում եք մեզ մղել դեպի անորոշություն, մեր երկիրը տանել դեպի անորոշություն։ [Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան]
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրությանը․ «Ինձ համար շատ ցավալի էր և անկեղծ պիտի լինեմ, շատ բաներ այդտեղ իմ ճաշակով չէին, այդ թվում՝ այն երաժշտությունը, որ հնչում էր այդ ձայնագրության մեջ: Իսկ բովանդակության որոշ մասեր, իմիջիայլոց, վկայությունն էին այն բոլոր խնդիրների, որոնց մասին ես խոսել եմ թե՛ որպես արդարադատության նախարար, թե՛ խոսել եմ որպես փաստաբան, որպես շարքային քաղաքացի և խոսել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան»: |azatutyun.am|
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: ծՏուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: [ՀՀ ԱՆ]
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ [ՀՀ ՊՆ]
Ժամը 09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին: [ՀՀ ԱԻՆ]
«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր Երևանում «Ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության» բողոքի երթ անցկացրին։ Երթի մասնակիցները շղթայված Սահմանդրությունը տարան բարձր դատարանի մոտ՝ այնտեղ թողնելով նաև բազմաթիվ գրիչներ, որոնք, ինչպես իրենք հայտարարեցին, ոտնահարված Սահմանադրության խորհրդանիշն են։ Ընդդիմադիրները պարզել էին «Քաղբանտարկյալների երկիր Հայաստան» և այլ գրություններով պաստառներ։ |azatutyun.am|
Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]
23:53 - 06 հուլիսի, 2022Սևանա լճում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է
21:46 - 06 հուլիսի, 2022Իսպանիան աջակցում է խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը. ԱԳ նախարար
21:22 - 06 հուլիսի, 2022Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
20:36 - 06 հուլիսի, 2022Ուսանողների մասնակցության դիմաց ուսխորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
20:23 - 06 հուլիսի, 2022Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում
19:27 - 06 հուլիսի, 2022Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
19:19 - 06 հուլիսի, 2022ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով լուրջ վտանգ է սպառնում նրանց մշակութային ժառանգությանը. ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
18:48 - 06 հուլիսի, 2022Մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ կարող են հարուցվել կարգապահական վարույթներ․ նախագիծն ամբողջությամբ ընդունվեց
17:53 - 06 հուլիսի, 2022Հայկական առաջին արբանյակի արձակումը հայ-իսպանական համագործակցության նշանակալի օրինակ է․ Արարատ Միրզոյան
17:52 - 06 հուլիսի, 2022Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

17:52 - 06 հուլիսի, 2022