ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց և մի քանի այլ սեփականություններ։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել։
Տեղեկություն էր տարածվել, որ «Ոստիկանություն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաեւ ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»: Ոստիկանությունից պարզաբանում են՝ ուղեկցումն իրականացվել է ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն։
Հորը 44-օրյա պատերազմի պատճառով անհետ կորած ներկայացրած դուստրերը պետությունից խարդախությամբ ստացել են 11 միլիոն դրամից ավելի գումար։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն պատերազմին չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել: [ՊՆ]
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով կալանավորվել է 5 անձ, այդ թվում՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանը և Ցոլակ Գևորգյանը: [ՔԿ]
ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում: Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: [ԿԲ]
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հիվանդանոցում: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրձիգը մոտ երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ինքնապաշտպանության ուժերում։ Նա արդեն ցուցմունք է տվել և հայտարարել, որ ցանկացել է սպանել Աբեին նրա քաղաքականությունից դժգոհ լինելու պատճառով։ |1lurer.am|
Freedom House-ը հորդորում է ՀՀ վարչապետին լուրջ վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով: |azatutyun.am|
Անհայտ անձը մահափորձ է իրականացրել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Աբեն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։ |tert.am|
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան`Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ [ՀՀ ՊՆ]
Նոյեմբերյանից 25կմ այն կողմ Արճիսն է։ Ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի գյուղ, որի չորս կողմը կանաչ-կանաչ է՝ սարեր, անտառներ, ձորակներ, այգիներ։ Բարդ ռելիեֆ ունի Արճիսը, գյուղում պտտվելիս լավ հոգնում ես։ Բայց բացվող տեսարանները հոգնությանը լուրջ մխիթարանք են։ Գյուղամիջում ծառերի հովին դրած զրուցարանում հանդարտ նստած՝ տիկին Գայանեն ոլոռ է մաքրում։ Մոտենում, նստում եմ դիմացը, ձեռքի հետ ես էլ եմ մաքրում, զրույցի բռնվում։ Գայանե Մուսայելյանը մինչեւ այս տարվա մարտն աշխատել է գյուղապետարանում։ Հիմա ինքն ու ամուսինը բիզնես են անում՝ խանութպաններ են։ Հենց այս զրուցարանի կողքին էլ իրենց խանութն է։ Ոլոռը տիկին Գայանեն իր այգուց է հավաքել, ասում է՝ քանի քիչ մարդ է գնում-գալիս, նստում է այստեղ, մաքրում մշակածը․ պիտի սառեցնի, պահի։ Բայց այս տարի բերքը կարծես լավը չի եղել։
ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր երկրներում լրատվամիջոցների ազատ աշխատանքը |1lurer.am|
20:37 - 08 հուլիսի, 2022Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ. Վահան Քերոբյան |1lurer.am|
20:07 - 08 հուլիսի, 2022ՀՀ ՊԵԿ և Վրաստանի ՖՆ եկամուտների ծառայության ղեկավարներն կնքել են էլ. տվյալների փոխանակման ծրագրի մեկնարկի փաստաթուղթ
19:50 - 08 հուլիսի, 2022#մարzoom [օր 10]. Միջնադարյան Մշկավանքն ու 89-ամյա Միշա պապը
19:40 - 08 հուլիսի, 2022Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետի սպանության գույժից. Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել
19:22 - 08 հուլիսի, 2022Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
18:29 - 08 հուլիսի, 2022Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և փոխկապակցված անձանցից ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը
18:13 - 08 հուլիսի, 2022Հայտնաբերվել է ՀՀ-ում անօրինական բնակվող շուրջ 7 երկրի 36 քաղաքացի
17:45 - 08 հուլիսի, 2022VitRoom. ընկերությունից ու բնությունից կյանք ստացող ապակիների սենյակը #մարzoom
17:37 - 08 հուլիսի, 2022Շվեյցարիայի դատարանն արդարացրեց ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավարներին |azatutyun.am|
17:34 - 08 հուլիսի, 2022ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր երկրներում լրատվամիջոցների ազատ աշխատանքը |1lurer.am|

17:34 - 08 հուլիսի, 2022