Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ |armenpress.am|

Իրանը COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում է մի շարք սահմանափակումներ |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները COVID-19-ի «դելտա» շտամի տարածմամբ պայմանավորված վերականգնում են մի շարք սահմանափակումներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Մասնավորապես, իշխանությունները որոշում են կայացրել փակել ոչ առաջնային նշանակության կոմերցիոն ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կա  COVID-19- ի մեծ ռիսկ: Շուրջ 275 քաղաքում, այդ թվում Թեհրանում, փակ են բոլոր հանրային այգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առևտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջև, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է: Իրանի գործող նախագահն ավելի վաղ մտավախություն էր հայտնել այն մասին, որ  «դելտա» շտամի արագ տարածման հետևանքով Իրանին սպառնում է COVID-19- ի 5-րդ ալիք: Իրանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 մլն 254 հազար 818: Վիրուսի հետևանքով մահացել է 84 հազար 792 մարդ:
12:17 - 05 հուլիսի, 2021
Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|

Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|

hetq.am: Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։  «Հարավային Կովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + տարածաշրջանային երեք հարևանները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի»,- նշել է Մուսավին։ «3+3» ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դեռ հունվարի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։
10:26 - 03 հուլիսի, 2021
ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:
09:14 - 30 հունիսի, 2021
Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե ուղիների վերաբացմանը |azatutyun.am|

Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե ուղիների վերաբացմանը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Թեհրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե հաղորդակցության ուղիների բացմանը։ Պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին` դեսպանն ասել է․ «Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, այլ ոչ թե այդ միջանցքի բացմանը։ Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներով՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, և դեռևս նման հեռանկար չի երևում»,- ասել է Իրանի դեսպանը, հավելելով, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջև կապերի ու համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին։
17:23 - 24 հունիսի, 2021
Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել |1lurer.am|

Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ և բարեկամական հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը: Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում: Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Երևանի հետ հարաբերությունների խթանումը չափազանց կարևոր է պաշտոնական Թեհրանի համար: Իրանցի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և նոր կառավարության ձևավորումը կընդլայնի երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները:
12:25 - 22 հունիսի, 2021
«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|

«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, դրանք խախտում էին միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չէր հետևում համաձայնագրի դրույթներին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին: «ԱՄՆ-ն պարտավոր է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, նրանք խախտել են միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չի հետևել համաձայնագրի դրույթներին», - ասել է Ռայիսին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին: «Ռայիսին իրատեսական և խելացի մարդ է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Արաքչիի խոսքը:
15:28 - 21 հունիսի, 2021
Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի |armenpress.am|

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ դիրքորոշումները չեն փոխվի |armenpress.am|

armenpress.am: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին: Պաշտոնական տվյալների համաձայն, հունիսի 18-ին անցկացված ընտրություններում հաղթանակ Է տարել Իրանի դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռայիսին, որը հավաքել Է ձայների 61,9 տոկոսը, 28,9 միլիոն քաղաքացիներից նրա օգտին քվեարկել Է 17,9 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցները ճանաչել են նրա հաղթանակը: «Ռայիսին իրատեսական եւ խելացի մարդ Է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Արաքչիի խոսքը: ԳՀՀԾ-ի վերականգման շուրջ բանակցություններն անցկացվում են Վիեննայում ապրիլի 1-ից: Հունիսի 12-ին սկսվել Է կոնսուլտացիաների վեցերորդ փուլը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չի ունեցել. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ Է մտել մի օրենք, որը պարտավորեցնում Է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:51 - 21 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Ռայիսի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները նոր էջ կբացեն Իրանի ժողովրդի և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմության մեջ՝ ի նպաստ երկու երկրների զարգացման, առաջընթացի և բարօրության։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում և միաժամանակ վերահաստատել տարածաշրջանային մարտահրավերները համատեղ ջանքերով չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։ Լիահույս եմ նաև, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրկների միջև հարաբերություններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով և նախաձեռնություններով։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։
18:39 - 19 հունիսի, 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։ Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։ Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։
16:51 - 19 հունիսի, 2021