Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|
10:26 - 03 հուլիսի, 2021

Իրանն իր աջակցությունն է հայտնում Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության առաջարկին |hetq.am|

hetq.am: Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար «3+3» ձևաչափով տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնությանը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։ 

«Հարավային Կովկասի երեք երկրները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + տարածաշրջանային երեք հարևանները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի»,- նշել է Մուսավին։

«3+3» ձևաչափն առաջարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դեռ հունվարի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել