Դեսպան Թումանյանը Իրանի կառավարության անդամի հետ քննարկել է երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը
14:38 - 02 հուլիսի, 2021

Դեսպան Թումանյանը Իրանի կառավարության անդամի հետ քննարկել է երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 30 հանդիպել է  Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հայերիի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Քննարկվել են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը, երկու երկրների միջև էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները:

Զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսների ընթացքում կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել