ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|
09:14 - 30 հունիսի, 2021

ԱՄՆ-ը և Իրանը Վիեննայում կայացած բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել