«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|
15:28 - 21 հունիսի, 2021

«ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները». Իրանի նորընտիր նախագահ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն պետք է վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, դրանք խախտում էին միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չէր հետևում համաձայնագրի դրույթներին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«ԱՄՆ-ն պարտավոր է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, նրանք խախտել են միջուկային գործարքը, Եվրամիությունը նույնպես չի հետևել համաձայնագրի դրույթներին», - ասել է Ռայիսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին:

«Ռայիսին իրատեսական և խելացի մարդ է…Իրանի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ կառավարության փոխվելուց հետո»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում է Արաքչիի խոսքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել