ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
Մարտի 1-ից ՏՄՊՊՀ-ում ստեղծված շուրջօրյա աշխատանքային խումբը մի շարք տնտեսվարողների մոտ ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում |hetq.am|

Մարտի 1-ից ՏՄՊՊՀ-ում ստեղծված շուրջօրյա աշխատանքային խումբը մի շարք տնտեսվարողների մոտ ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում |hetq.am|

hetq.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում:    Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները:  Այսպես՝ ամենօրյա ռեժիմով 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում 6 առևտրային ցանցերում:  24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից:  7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների , 4 ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով:  ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ:  Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ, տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ: 
11:59 - 28 ապրիլի, 2020
Արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք․ ՏՄՊՊՀ

Արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք․ ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից:Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.competition.am :  
11:34 - 13 ապրիլի, 2020
Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ
 |tert.am|

Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա է նկատվում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին. ՏՄՊՊՀ նախագահ |tert.am|

tert.am: Վերջին երկու օրերի ընթացքում գների նվազման դինամիկա ենք նկատում, սակայն դա չի նշանակում, որ դրանք հասել են փետրվարի ցուցանիշներին: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ընդգծեց՝ պարենային ապրանքների քանակը բավարարում է առևտրի ցանցերում, մատակարարների և արտադրողների մոտ: «Որոշակի ցիտրուսային մրգերի մասով գների բարձրացում կա: Տեղական արտադրության ապրանքների գները նվազում են՝ սեզոնային փոփոխությամբ պայմանավորված: Ապրիլի 8-ի դրությամբ առկա է ալյուրի գնի 5 դրամ նվազում՝ 290-ից դարձել է 285 դրամ: Հացի գինը Երևանի խոշոր ցանցերում չի փոխվել»,-ներկայացրեց Գևորգյանը: Վանաձորում հացի գնի բարձրացման մասին խոսելով՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, թե հանդիպում են ունեցել Վանաձորի հաց արտադրող ընկերությունների հետ, և իրենց ուսումնասիրության համաձայն՝ այնտեղ հացն ամենաէժաններից մեկն է՝ համեմատած այլ քաղաքների հետ: «Հացի թանկացումը կապված է եղել ալյուրի թանկացման, սպառման ծավալների նվազման, փաթեթավորման և մի շարք այլ հարցերի հետ»,-նշեց նա: Վերջինիս խոսքով՝ 2020թ.-ի այս ընթացքը համեմատվել է 2018թ.-ի նույն ժամանակահատվածի հետ, և պարզվել է, որ որոշ ապրանքների դեպքում գներն այժմ շատ ավելի ցածր են: Նա ընդգծեց, որ գների բարձրացումները չեն եղել միանգամից, ինչը նշանակում է, որ դրանք եղել են ոչ թե կորոնավիրուսի կամ պանդեմիայի հետևանքով, այլ կարող են կապված լինել թե՛ արտարժույթի գնի, թե՛ բեռնափոխադրումների որոշ խնդիրների հետ:  
18:55 - 10 ապրիլի, 2020
Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ
 |armtimes.com|

Չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՏՄՊՊՀ-ն վարույթներ է հարուցել մի շարք ապրանքային շուկաներում՝ կարագ, շաքարավազ, ձու, բենզին, դիզել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Այս 2 օրերի ընթացքում եւս մի քանի վարույթ կհարուցվի բենզինի շուկայի որոշակի խնդիրների հետ կապված։ Նախատեսվում է վարույթներ հարուցել նաեւ կարեւորագույն մյուս շուկաներում՝ ձեթ, հավի բուդ, հավի միս»,- ասաց Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ սրանով կրկին անգամ ուզում են հավաստիացնել՝ հանձնաժողովը ուշի ուշով հետեւում է գների դինամիկային եւ չի լինի տնտեսվարող սուբյեկտ, որը խախտի օրենսդրությունը եւ պատասխանատվության չենթարկվի։ «Ավելին, հանձնաժողովն արդեն որոշում է կայացրել, որ արտակարգ դրության պայմաններում օրենսդրության խախտումը կդիտարկվի ծանրացնող հանգամանք, ինչի մասին զգուշացումը փոխանցվել է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին՝ թե մայրաքաղաքում, թե մարզերում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։ Նա նշեց, որ պատասխանատվության չափերը բավական մեծ են՝ գերիշխող դիրքի չարաշահման դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով պատասխանատվություն կարող է կիրառվել։ Հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձը ընդհուպ մինչեւ քրեական պատժի կարող է ենթարկվել, իսկ անբարեխիղճ մրցակցության պարագայում կարող են պատասխանատվության ենթարկվել ամբողջ նախորդ տարվա հասույթի 5 տոկոսի չափով։ «Բացարձակ թվերով դրանք բավական մեծ կորուստներ են։ Եթե տնտեսվարող սուբյեկտները չարաշահեն իրենց դիրքը ու այս ընթացքում բարձր գին սահմանեն ու ավելի շահույթ ստանան, այդ շահույթը ենթակա է վերադարձման պետական բյուջե»,- ընդգծեց Գեւորգյանը։
18:26 - 10 ապրիլի, 2020



Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ-ն ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ

Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ-ն ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ

Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնցման հայտի հետ կապված ՏՄՊՊ հանձնաժողովն անցկացրել է ուսումնասիրություն, ուսումնասիրել է  600 և ավելի փաստաթուղթ, հանդիպումներ է ունեցել երկու կողմերի հետ, իրականացվել է վարույթ, որը հրապարակվել է լրատվամիջոցների ներկայությամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։«Մարտի 19-ին  հանձնաժողովը, հաշվի առնելով հանրային առողջության պաշտպանման անհրաժեշտությունը և արտակարգ դրության ռեժիմը, կասեցրել է բոլոր նիստերը, այդ թվում Յուքոմ և Բիլայն ընկերությունների համակենտրոնացման գործընթացը։ Հանձնաժողովը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը չի ավարտել, համակենտրոնացումը թույլ տալու, թույլ չտալու կամ որև պայմանով թույլ տալու մասին որոշում չկա։ Հանձնաժողովն այս պահին չունի որևէ դիրքորոշում և վարույթն սկսվելուն պես գործընթացը կշարունակենք։ Յուքոմում տեղի ունեցած երեկվա իրադարձությունը որևէ կապ չունի հանձնաժողովի որոշման հետ»։
17:25 - 10 ապրիլի, 2020
Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ   2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480, 487 և 489 դրամ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:  
18:23 - 09 ապրիլի, 2020
Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան
 |tert.am|

Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար․ Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Հայաստանում 700 հազար դիմակ է եղել այն ժամանակ, երբ դեղատներում դիմակ չկար։ Այսպես ասած, «տակից» դիմակ եղել է։ Այս մասին ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մտշական հանձնաժողովի նիստում հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նրա խոսքով՝  ՏՄՊՊՀ-ն չի կարող միջամտել սպառողական շուկայում գների կարգավորմանը: Գործընթացին կառույցի միջամտությունը, ավելորդ սահմանափակումները, ըստ Գեղամ Գևորգյանի՝ կարող է մեծացնել ստվերային շուկայի ծավալը:   «Եթե շուկայում սահմանափակենք վաճառքի ծավալները՝ ավելորդ խուճապ է առաջանալու։ Գին սահմանելու դեպքում հետևյալ խնդիրը կա․ եթե մենք հանկարծ փորձենք իրենց ասել՝ այս գնով վաճառեք, սև շուկա է առաջանալու 5 րոպե հետո, ինչպես դիմակների դեպքում էր։ Ասեցինք՝ ով դիմակը թանկ ծախեց, տեսեք` ինչ ենք անելու, թանկ առած դիմակները չկարողացան վաճառել, որովհետև մտածեցին՝ հեսա ՏՄՊՊՀ-ն ընկնելու է հետևներիցս, և «սև շուկա» առաջացավ»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
21:51 - 07 ապրիլի, 2020
ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել

ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի,  բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: «Միաժամանակ  հիշեցնում ենք սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք և  ևս մեկ անգամ հորդորում  ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները»,- նշված է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ:
19:29 - 07 ապրիլի, 2020
Այսօր տեղական արտադրության բոլոր կետերում բանջարեղենի գինն իջել է․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

Այսօր տեղական արտադրության բոլոր կետերում բանջարեղենի գինն իջել է․ ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի կարգավորել գները։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյոք գնաճի վերաբերյալ ուսումնասիրություն արվել է, հիմնավորվածություն կա, թե ոչ: Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ գները կարգավորելու ֆունկցիա ՀՀ-ում որեւէ մարմին չունի։ «Գնաաճի հետ եւս մենք որեւէ առնչություն չունենք եւ չենք կարող միասնական գին սահմանել կամ կիրառել»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ եթե գները բարձրանում են, ՏՄՊՊՀ-ն ոչինչ չի կարող անել, այն էլ՝ 1-2 օրվա ընթացքում, ինչպես շատ հաճախ պահանջում են։ Նա շեշտեց, որ իրենց ֆունկցիաները օրենքում հստակ նշված են։ «Մենք գերիշխող դիրք, մենաշնորհ ունեցող կամ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների վարքագիծը կարգավորորղ մարմին ենք»,- ասաց նա։ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարեց, որ այս արտակարգ դրության ընթացքում 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով իրականացնում են մշտադիտարկում, նաեւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով։ «Հակառակ դեպքում անհնար կլիներ ՀՀ 10 մարզերում եւ ամեն մարզի 2-3 քաղաքի խոշոր խանութներում ամենօրյա ռեժիմով իրականացնել մշտադիտարկում»,- ասաց Գեւորգյանը։Նրա խոսքով՝ մշտադիտարկումներ իրականացնելուց հետո հետեւում են գների դինամիկային, հարցումներ են ուղարկում ՊԵԿ։ «Բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ նախատեսված է 1 հոգի պատասխանատու անձ, որը մեզ տրամադրում է իրենց ձեռքբերման գները։ Եթե տեսնում ենք բացատրությունների մեջ մտահոգիչ երեւույթներ, սկսում ենք պրոցես։ Այս պահին մենք բոլոր ապրանքային շուկաներում ունենք հարուցված գործընթացներ, ուղղակի արագության մասին խոսելիս մենք չենք կարող 1-2 օրվա ընթացքում գործ անել եւ պատասխանատվության ենթարկել։ Նախ պետք է պաշտոնապես բացատրություն ստանանք, հետո հրավիրենք այդ մարդկանց, լսենք, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դրանից հետո գործընթացում կարողանանք ապացուցել՝ կա արդյոք այդտեղ գերիշխող դիրք կամ արհեստական դիֆիցիտ»,- մանրամասնեց Գեւորգյանը։ Գների դինամիկայի հետ կապված, ըստ Գեւորգյանի, կան որոշակի բարձրացումներ, բայց այն փաստը, որ գները կրկնակի աճել են, գոյություն չունի։ «Պետք է հստակ ապացույց ներկայացվի՝ որտեղ, որ մենք կարողնանք նայել, որովհետեւ մենք չենք կարող այդ հայտարարության հետեւից գնալ»,- հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։ Նրա խոսքով՝ վերջին թանկացումները հիմնականում կապվում են արտարժույթի բարձրացման տրամաբանության եւ ներմուծման որոշակի թանկացումների հետ, բայց դա չի նշանակում, որ իրենք դա բացարձակ ճշմարտություն են ընդունում։ «Մենք ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է, ճիշտ կլինի՝ շատ բարի, ճիշտ չի լինի՝ հարուցած պրոցեսի ընթացքում մենք կսկսենք պատասխանատվության ենթարկել»,- վստահեցրեց Գեւորգյանը։ Ավելին՝ armtimes.com-ում
16:42 - 07 ապրիլի, 2020
Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ես հանձնարարել եմ արդեն, որ ուսումնասիրեն, թե Դուք Վանաձորի ի՞նչ դեպքի մասին եք խոսում։ Բայց, օրինակ, այսօր առավոտյան վերցրել եմ առևտրային խոշոր ցանցերի իրավիճակը, և իմ ձեռքի տակ եղած այդ տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և դրանք մեզ անհանգստացնում են, մենք էլ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, թե հասկացանք, որ կարանտին է, բայց բոլոր ապրանքները թանկացել են, անգամ՝ հացը։  «Հա՛մ գիտեն ժողովրդի վիճակը հիմա, հա՛մ ուզում են էս ամեն ինչից մի բան պոկած լինեն։  Վանաձորում գները սարսափելի են»,- գրել էր քաղաքացին՝ խնդրելով ասել, թե ինչով է պայմանավորված գների աճը հատկապես հիմա։«Կխնդրեի՝ էսպես ապոկալիպտիկ պնդումներ չանենք, որվեհետև դա միշտ լավ չէ։ Ես ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում, որովհետև ի սկզբանե ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև աշխարհի շատ երկրներ ունեին ուղղակի խնդիր՝ ապահովելու պարենի գոյությունը խանութներում, որովհետև կային երկրներ, և ոմանք մեր երկրում ևս կանխատեսում էին ապրանքային նույնպիսի ապոկալիպսիս, որ հեսա բոլոր խանութների ցուցափեղկերը դատարկվելու են և այդպես շարունակ, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, և փառք Աստծո, դա չի սպառնում ՀՀ-ին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն արձանագրեց, որ 2018-2019թթ․ և  2020 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ-ում եղել է գնաճային շատ ցածր ֆոն, և հիշեցրեց, որ ՄԱԿ-ի՝ Սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն՝ 2019թ․ հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գներն աճել էին 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի ապրանքախմբում արձանագրվել էր 0.3% գնանկում։ «Այսինքն՝ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում նախաճգնաժամային շրջանում ցածր գնաճային ֆոն է եղել, և փետրվարին մենք նույնիսկ 0.2%-ով գնանկում ենք ունեցել»,- նշեց վարչապետը։Ինչ վերաբերում է գնաճային երևույթներին, Փաշինյանը նշեց, որ հանձնարարել է արդեն, որ ուսումնասիրեն, թե քաղաքացին ի՞նչ դեպքի մասին է խոսում։ «Բայց, օրինակ, այսօր առավոտյան ես վերցրել եմ խոշոր առևտրային ցանցերի իրավիճակը, և այստեղ իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ հացի թանկացում տեղի չի ունեցել։ Որոշ ապրանքների որոշ թանկացումներ, այո՛, տեղի են ունեցել, և այդ թանկացումները մեզ անհանգստացնում են, և հիմա կասեմ, թե մենք ինչ հակաթանկացումային քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ թանկացումների մի մասը կարող է կապված լինել, օրինակ, արտարժույթային տատանումների հետ։«Այս ռիսկը կառավարելու համար Կառավարության հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում ներկրողներին տալիս ենք արտոնյալ վարկեր, որտեղ որոշակիորեն աջակցում ենք նրանց արտարժույթային ռիսկերից։ Եվ այս գործիքի կիրառմամբ, որն արդեն սկսել է գործել, մենք պիտի աջակցենք, օգնենք, նաև վերահսկենք, որ գների անվերահսկելի, անտրամաբանական աճ տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ապա վարչապետը հիշեցրեց, որ ավելի քան 600 ապրանքների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացել էին ԵԱՏՄ կանոնների համաձայն, բայց նշեց, որ իրենք բանակցել են, և Հայաստանի համար դա վերադարձրել նախկին մակարդակի։«Շուտով այդ որոշումն ուժի մեջ կմտնի, և մաքսատուրքերն առաջիկա վեց ամսիսների համար կիջնեն, մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, արևածաղկի ձեթի, մարգարինի, հնդկաձավարի, տարեկանի, բժշկական պարագաների։ Եվ մենք համոզված ենք, որ սա որոշակիորեն կմեղմի գնաճը, և ամեն ինչ կանենք, որ անտրամաբանական գնաճներ տեղի չունենան»,- ասաց նա։Փաշինյանը խնդրեց, որ չվախեցնենք ինքներս մեզ, թե սով կլինի՝ նշելով, որ Հայաստանը բերրի, բերքառատ երկիր է, մեր ժողվուրդն էլ՝ աշխատող ժողովուրդ, և մենք իրար հետ բոլոր դժվարությունները կհաղթահարենք։ «Հայաստանն ունի բավարար պաշարներ։ ՏՄՊՊՀ նախագան ամենօրյա ռեժիմով ինձ զեկուցում է առավոտյան՝ ինչ է տեղի ունենում շուկայում, և մենք որոշակի հսկողության տակ ենք պահում։ Անտրամաբանական և հակամրցակցային գնաճ տեղի չի ունենա»,- վստահեցրեց վարչապետը։
19:40 - 06 ապրիլի, 2020
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է սուպերմարկետներում կոճապղպեղի գնի շարժը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում մինչև մարտի 25-ը կոճապղպեղի 1 կգ-ի վաճառքի գինը կազմել է 3790 դրամ, մարտի 26-ից 29-ը՝ նշված ապրանքատեսակը վաճառքում առկա չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինը կազմել է 15 000 դրամ: «Քարֆուր» սուպերմարկետում մինչև մարտի 26-ը կոճապղպեղի վաճառքի գինը կազմել է 1 կգ-ի դիմաց 4590 դրամ, այնուհետև մինչև մարտի 29-ը վաճառքում չի եղել, մարտի 30-ից մինչև մարտի 31-ը գինն արդեն կազմել է 16 990 դրամ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Նոր Զովք» և «Քարֆուր» սուպերմարկետներում կոճապղպեղի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մատակարար կազմակերպության կողմից գնի բարձրացմամբ: Միաժամանակ, ՏՄՊՊՀ-ում հարկ են համարել արձանագրել, որ վերոնշյալ սուպերմարկետների մատակարար ընկերությունը չի հանդիսանում կոճապղպեղ ներմուծող: Հանձնաժողովն ուսումնասիրում է միջնորդ ընկերության՝ մատակարարի ձեռքբերման աղբյուրները, քանակները և գինը: «Հարկ է նշել նաև, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տրամադրած տեղեկատվության համաձայն, որը կոճապղպեղի ձեռքբերումն իրականացրել է անմիջապես ներմուծողից, մարտ ամսին կոճապղպեղի իրացման առավելագույն գինը 1 կգ-ի դիմաց կազմել է 3500 դրամ: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել, մարտ ամսվա վերջից այս ապրանքատեսակն այլևս վաճառքում առկա չէ: Կոճապղպեղի գնի բարձրացման ուղղությամբ հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին դիտարկվում է մատակարարների կողմից իրականացված ձեռքբերումների շղթան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2020 թվականի մարտին կոճապղպեղ ներկրվել է 7 տնտեսվարող սուբյեկտի կողմից 4 երկրներից՝ Նիդերլանդներ, Վրաստան, ՌԴ և ԱՄԷ: 2020 թվականի մարտին կոճապղպեղի ներկրումը կազմել է շուրջ 11 000 կգ, փետրվարին՝ շուրջ 9 000 կգ:
19:45 - 03 ապրիլի, 2020
Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|

Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված տնտեսական գործունեություն որոշ տեսակներ, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկում, կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով և առողջապահության նախարարության պատվերով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Սիմոնյանը հիշեցրեց, որ քիչ առաջ հրապարկվել է պարետի նոր որոշում, որով միաժամանակ ուժը կորցրած է  ճանաչվել  մարտի 23-ի համար 13 որոշումը, և սահմանվել են ողջ հանրապետությունում տնտեսական գործունեության վերաբերյալ  սահմանափակումներ, որոնք կգործեն մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59: Այսինքն, ՀՀ-ում արգելվել է  տնտեսական գործուեության տեսակներով զբաղվելը` բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված գործունեության տեսակների: «Որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության տեսակները կարող են իրականացվել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար միջոցով: Միևնույն ժամանակ, սահմանվում է նաև, որ չարգելված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում թույլատրվում է  նաև իրականացնել խոհանոցների գործունեություն: Այսինքն, այդ տնտեսվարողների մոտ սննդի պատրաստումը, բուֆետների գործունեությունը, կից ճաշարանների, խորտկարանների գործունեությունը չի արգելվի: Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կարող են իրականացվել այնպիսի գործողություններ և մատուցվել այնպիսի ծառայություներ, որոնք ներառված չեն որոշման մեջ որպես բացառություն: Այսինքն,  այս պահի դրությամբ արգելված են, բայց կարող է որոշում կայացվի, որ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակներն իրականացվեն»,-ասաց Վարոսյանը: Նա նշեց` որոշման երկրորդ կետով սահմանված են  թույլատրվող տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները: Օրինակ, հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքացիների սպասարկումն իրականացվում է միմիայն առցանց կամ հեռավար եղանակով, կամ անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով, որոնց սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով:
18:06 - 24 մարտի, 2020