Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին
18:23 - 09 ապրիլի, 2020

Կարագի և շաքարավազի գներն այս տարվա մարտ ամսին ավելի ցածր են եղել, քան նախորդ երկու տարիներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է մայրաքաղաքի չորս խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների՝ հացի, կարագի, շաքարավազի, ալյուրի մանրածախ գները 2018, 2019, 2020 թվականների մարտ ամսվա դրությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, տվյալների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ   2020 թվականի մարտ ամսին որոշ ապրանքների, մասնավորապես կարագի, շաքարավազի գներն ավելի ցածր են եղել  նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Հացի և ալյուրի գծով  հիմնականում ունենք փոքր գնային բարձրացումներ կամ գները պահպանվել են նույն մակարդակի վրա:

Միաժամանակ, ըստ ՀՀ ԿԲ-ի՝ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2018, 2019 և 2020 թվականների մարտ ամսին կազմել է համապատասխանաբար 480, 487 և 489 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել