Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է․ ՏՄՊՊՀ
16:57 - 23 ապրիլի, 2020

Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է․ ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գների նվազումը շարունակվում է։

ՏՄՊՊՀ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին: Առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով:

Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողների մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել