Մարտի 1-ից ՏՄՊՊՀ-ում ստեղծված շուրջօրյա աշխատանքային խումբը մի շարք տնտեսվարողների մոտ ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում |hetq.am|
11:59 - 28 ապրիլի, 2020

Մարտի 1-ից ՏՄՊՊՀ-ում ստեղծված շուրջօրյա աշխատանքային խումբը մի շարք տնտեսվարողների մոտ ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում |hetq.am|

hetq.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում: 

 

Խոշորացույցի ներքո են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առևտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսավարողները: 

Այսպես՝ ամենօրյա ռեժիմով

  • 111 ապրանքատեսակների մասով դիտանցումներ են իրականացվում առևտրային ցանցերում: 
  • 24 ապրանքախմբերի մասով տեղեկատվություն է հավաքագրվում 60 ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտներից: 
  • 7 դեղատնային ցանցերից տեղեկատվություն է հավաքագրվում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների , ախտահանիչ միջոցներ արտադրող տնտեսվարողներից ՝ ախտահանիչ միջոցների մասով: 
  • ՀՀ բոլոր մարզպետարանների կողմից տեղեկատվություն է ներկայացվում մարզային խոշոր առևտրային օբյեկտներում 35 ապրանքատեսակների մասով իրականացված դիտանցումների վերաբերյալ: 

Հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ և համադրումներ, տնտեսավարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել