ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի
 |1lurer.am|

Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել անցնել «ռազմական տնտեսության» ռեժիմի |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն խաղաղություն է ցանկանում, ապա «պետք է պատրաստվի պատերազմի», քանի որ Միությունը դիմակայում է անվտանգության ոլորտում ամենալուրջ մարտահրավերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: «Մենք պետք է լավ պատրաստվենք պաշտպանության հարցում և անցնենք «ռազմական տնտեսության ռեժիմի»,- գրել Է Միշելը La Libre Belgique թերթում հրապարակված հոդվածում: «Ժամանակն է ստանձնել մեր սեփական անվտանգության պատասխանատվությունը: Մենք այլևս չենք կարող ապավինել ուրիշներին կամ կախված լինել Միացյալ Նահանգներում կամ այլուր ընտրական փուլերից»,- կարծում է Եվրոպական խորհրդի ղեկավարը: Նա կոչ է արել «ուժեղացնել ներուժը ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրոպայի համար՝ պաշտպանելու ժողովրդավարական աշխարհը»: Միշելն ընդգծել է. «Ավելի ուժեղ Եվրոպան կնպաստի ՆԱՏՕ-ի ամրապնդմանը և կբարելավի մեր հավաքական պաշտպանությունը»: Միշելը նշել է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինան առաջնահերթություն դարձնի, «ինչպես նաև ավելի շատ ու ավելի խելամիտ ծախսեր կատարի ռազմական նպատակների համար»:
20:55 - 18 մարտի, 2024
ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում Բրյուսելում

ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում Բրյուսելում

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Վերջինիս մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում հայկական կողմն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին և ձևաչափի կենսունակության ու ներառականության պահպանման անհրաժեշտությանը: Ընդգծվել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները և իրավունքները հասցեագրելու կարևորությունը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և ԵՄ անդամ երկրներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալու նպատակով հատկացված մարդասիրական աջակցության համար: Տարածաշրջանային համագործակցության խթանման նպատակով նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համատեքստում հայկական կողմը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային ծրագրերում ներառականության ապահովումը մեծապես կնպաստի նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև ԱլԳ որոշ անդամների կողմից ձևաչափի ստեղծման ժամանակ հռչակված արժեքների և սկզբունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ Եվրոպայի անվտանգությունը չի կարող համապարփակ լինել առանց մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հարգման։
19:13 - 18 մարտի, 2024
Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա

Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա

Շփումների ընթացքում Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է այն հարցը, որ արևմտյան երկրները Երևանին ներքաշում են իրենց հակառուսական կուրսի մեջ։ Մոսկվան զգուշացրել է ռիսկերի մասին, որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մարտի սկզբին Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ, հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց Երևանը ստիպված է եղել դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում, ակտիվորեն քննարկվում են նոր հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարը։ Նա նշել էր՝ «Հայաստանի ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի»։ «Ցավոք, մենք բավականին վաղուց տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին: Մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ գաղտնի, մեր հայ կոլեգաների, գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։ Զախարովայի խոսքով Մոսկվան անկեղծորեն ուզում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի քաղաքականություն՝ ազգային շահի վրա հիմնված։ «Ի՞նչ է ազգային շահը։ Դրանք այն շահերը չեն, որոնք ինչ-որ մեկը գրել է Բրյուսելում կամ մեկ այլ տեղում, այլ նրանք, որ արտացոլում են ազգի մշակութային ինքնությունը, որոնք համընկնում են մարդկանց շահերի հետ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով հանրային բարիք են ստեղծում, որոնք ուզում են իրենց երեխաներին և թոռներին մեծացնել իրենց երկրում, որոնք Հայաստանին չեն վերաբերվում որպես տարանցիկ երկրի և ցանկանում են ապրել այնտեղ, ցանկանում են այնտեղ ստեղծել ազգային արդյունք, իրենց ընտանիքը, իրենց տունը»,- ասել է Զախարովան։
10:54 - 16 մարտի, 2024
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա. Զախարովան |azatutyun.am|

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա. Զախարովան |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։ «Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին»,- նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Պատճառների մասին բազմիցս հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները․ մասնավորապես՝ որ, չնայած Երևանի պահանջներին, ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ 2022թ․ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին ևս կրկնեց այդ միտքը։
10:37 - 16 մարտի, 2024
Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության նոր փաստաթուղթը նախատեսվում է մինչև հուլիս ստորագրել. Պարույր Հովհաննիսյան

Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության նոր փաստաթուղթը նախատեսվում է մինչև հուլիս ստորագրել. Պարույր Հովհաննիսյան

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում»,- նշել է Հովհաննիսյանը։
17:13 - 15 մարտի, 2024
ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:  Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի  20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ: 2023 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին: Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել  ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք  մտահոգում են քաղաքացիներին:  «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը եւ ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են  տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար ետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, եւ մեծ հույս ունենք, որ մինչեւ եվրոպական ընտրությունները՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության զգալի  աճին՝ նշելով, որ  2022 թվականի համեմատ այն  աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով   2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել եւ զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով  ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առեւտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով:  Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձեւաչափեր եւ քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու եւ զարգացնելու առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:
17:07 - 15 մարտի, 2024
Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ
 |tert.am|

Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահը հեգնել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններով հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X սոցիալական ցանցի միկրոբլոգում: «Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել է Միշելը:ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։
16:42 - 15 մարտի, 2024
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

Ընթանում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ վիզաների ազատականացման հետ կապված հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը․ «Մենք մի փոքր հետընթաց ունենք, մասնավորապես՝ վիզաների ստացման գործընթացի հետ կապված։ Ոչ միայն չի էժանացել վիզաների ստացման պրոցեսը, այլև բարդաացել ու թանկացել է։ Եվ սա այն տեսանելի գործընթացն է, որով անցնում են մեր բոլոր քաղաքացիները»։ Նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում այս հարցը։ «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը և նշեմ, որ կա միայն մեկ ոլորտ, մեկ հարց կա, որտեղ դեռևս չենք հասել մեր ցանկալի արդյունքներին։ Ինչպես նշեցինք, ԵՄ-ի հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կար։ Եթե մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, դա արտոնագրերի հարցն է»,- ասաց նա։ Նրա խոսքով այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներում․ «Սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց, հակառակը կար հետընթաց անգամ «Էրազմուս»-ի ծրագրով մեկնող ուսանողները, որ կարծում էր՝ չպետք է լինի որևէ դժվարություն, ունեին խնդիրներ մեկնելու: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»։ ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները առաջընթաց կլինի։ Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ  կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց։
16:00 - 15 մարտի, 2024
ՌԴ Պետդուման ափսոսանք է հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հետ կապված
 |hetq.am|

ՌԴ Պետդուման ափսոսանք է հայտնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հետ կապված |hetq.am|

hetq.am: Հայաստանը Եվրոպայի հետ դաշնակցության ճանապարհին է, ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կողմնորոշվի, թե աթոռներից որ մեկին նստի։ Այսպես է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերը մեկնաբանել ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը։ Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը քաղաքական կամք ունի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման համար։ «Ափսոսում ենք, որ Հայաստանը բռնում է Եվրոպայի հետ դաշնակցային ուղին։ Փաշինյանը պետք է կողմնորոշվի, թե որ աթոռին նստի։ Երկուսի վրա նստելն ուղղակի անհնար է, և նա պետք է, իմ կարծիքով, հստակ նշի մեր կողմը։ Մենք Հայաստանի ժողովրդի մեջ տեսնում ենք դաշնակցային պետություն, դաշնակցային ժողովուրդ, որը միշտ եղել է մեզ հետ բարեկամական հարաբերությունների մեջ։ Ու Երևանի կողմից ճիշտ ուղղությունն ընտրելը միայն կբերի փոխհարաբերությունների բարելավման ու հետագա համագործակցության»,- Շվիտկինի խոսքերը մեջբերել է «Известия»-ն։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետը պետք է նաև նայի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների օրինակին, որոնք հետագայում «դարձան այդ միավորումների կամակատարները, ինչպես նաև ունեցան, այդ թվում քաղաքական և սոցիալ-տնտեսական, փլուզում»: Մարտի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանն ակտիվորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը: Այն ժամանակ նա ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքացիները «եվրոպական ձգտումներ ունեն»։
15:49 - 15 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել. Միրզոյան
 |news.am|

ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել. Միրզոյան |news.am|

news.am: ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ կառավարությանծրագրի (2021-2026թթ.)  կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով` ԵՄ-ն որպես ինստիտուտ առաջին անգամ է մասնակցում Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին։ «Կարևոր եմ համարում նշել, որ այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունը զգալիորեն նվազել է։ Փաստորեն, ստացվում է, որ այս առաքելությունը սահմանին կայունության էական գործոն է դարձել»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա նաև նշեց. 2023 թվականին առաջին անգամ սկսվեց քաղաքական և պաշտպանական հարցերի շուրջ երկխոսությունը։ Երկու հանդիպում է կայացել Երևանում և Բրյուսելում, որոնցում համատեղ հայտարարություններ են ընդունվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։
12:28 - 15 մարտի, 2024
«Երկրներն իրավունք ունեն ձգտել ավելի լավ ապագայի»․ Պետեր Ստանոն՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին |armeniasputnik.am|

«Երկրներն իրավունք ունեն ձգտել ավելի լավ ապագայի»․ Պետեր Ստանոն՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։ Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա: Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։ Մարտի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու շեշտեց՝ եթե ՀՀ-ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։
09:43 - 15 մարտի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԵԽ-ի կողմից ընդունված բանաձևը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևը։ «Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։  
17:44 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին |tert.am|

tert.am: Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունվել է «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, թե «այն ոչ միայն անհիմն և կողմնակալ է, այլև Ադրբեջանի հետ կապված երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ է»։ «Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում բոլոր փաստերը կեղծվում են», - ասել է Հաջիզադեն՝ պնդելով, թե «բանաձևում պարունակվող անհեթեթ և վիրավորական հայտարարությունները հստակ ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության»։«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:
12:05 - 14 մարտի, 2024
Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան
 |news.am|

Եվրախորհրդարանի բանաձևը ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը. հանրային քննարկման կարիք կա. Փաշինյան |news.am|

news.am: Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին» բանաձեւը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր խմբակցությունների աջակցությունն ստացած այս փաստաթուղթը ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձեւը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ անկախությանը: Նաեւ աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ջանքերին: Այս բանաձեւով եվրախորհրդարանն արձանագրել է Հայաստանիձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի միջազգային ընկալման համար: Բանաձեւը մեջբերել է անցած տարի հոկտեմբերի 17-ին  Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է այնգան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի ՝ արձանագրելով, որ եթե Հայաստանը կցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց նա: Փաշինայնը ողջունելով Եվրոպական խորհրարանի բանաձեւը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում քննարկման առարկա պետք է դառնա. «Սա եւս մեկ առիթ է քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը: Միաժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
11:29 - 14 մարտի, 2024
Եվրոխորհրդարանը ընդունեց  ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

Եվրոխորհրդարանը ընդունեց ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ բանաձեւում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում եւ ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը եւ կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին եւ Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը եւ շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը։ Բանաձեւում նշված է, որ ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանականները համոզված են, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար։ ԵԽ պատգամավորները ընդունված բանաձեւով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլեւ քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման եւ անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։ Բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաեւ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու՝ իր պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջեւանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձեւը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լուծվի հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշականակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Բանաձեւն ընդգծում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Բանաձեւն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման կարեւորությանը եւ լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու եւ պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Բանաձեւը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, ովքեր շարունակում են ադրբեջանական կալանքի տակ մնալ։ Ինչպես նաեւ կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։ Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձեւը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի  Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցությունն ցուցաբարելու խնդրանքին։ Բանաձեւում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Բանաձեւը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։    Բանաձեւն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տեւական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։   Բանաձեւում անդրադարձ կա նաեւ ԵՄ որոշ պաշտոնյաների եւ կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։  
21:26 - 13 մարտի, 2024