«Երկրներն իրավունք ունեն ձգտել ավելի լավ ապագայի»․ Պետեր Ստանոն՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին |armeniasputnik.am|
09:43 - 15 մարտի, 2024

«Երկրներն իրավունք ունեն ձգտել ավելի լավ ապագայի»․ Պետեր Ստանոն՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկրի ժողովուրդն ու կառավարությունը պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար։

Նա հիշեցրել է, որ հենց որ այս կամ այն երկիրը հայտ է ներկայացնում Եվրամիությանն անդամակցելու համար, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանը մարտի 13-ին ընդունեց մի բանաձև, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը։

Մարտի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ու շեշտեց՝ եթե ՀՀ-ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել