Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության նոր փաստաթուղթը նախատեսվում է մինչև հուլիս ստորագրել. Պարույր Հովհաննիսյան
17:13 - 15 մարտի, 2024

Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության նոր փաստաթուղթը նախատեսվում է մինչև հուլիս ստորագրել. Պարույր Հովհաննիսյան

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում»,- նշել է Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել