ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: «Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:
16:57 - 31 օգոստոսի, 2021
Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարությունն է․ Բաքուն չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները. Միրզոյան |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և հիմնական տնտեսական գործընկերը: «Երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր են կատարում կանոնավոր շփումները բարձրագույն և բարձր մակարդակով, որոնք թույլ են տալիս համաձայեցնել ռազմավարական առաջնահերթությունները, կառուցողականորեն կարգավորել արդիական հարցերը, սերտորեն համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ձևավորվել է մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում մեր ռազմավարություն է, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն ծավալել այդ ուղղությամբ, սակայն տարածաշրջանում պահպանվում է բավականին լարված իրավիճակ, որը մեծամասամբ բնորոշվում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությամբ: Ցանկանում եմ փաստել, որ Բաքուն չի կատարում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարութմաբ իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է «անմիջական ոտնձգություններ թույլ տալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչին բախվում ենք սույն թվականի մայիսի 12-ից»:
16:00 - 31 օգոստոսի, 2021
Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

Հայ-ռուսական համագործակցության օրակարգը հագեցած է. կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև ԼՂ հարցին՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում կա հարցերի մի ամբողջ շրջանակ, որոնք ուղիղ քննարկում են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, Հայաստանի վարչապետը: «Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը: Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար:
15:19 - 31 օգոստոսի, 2021
Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |azatutyun.am|

Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանն առաջիկա օրերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, առաջիկա զորավարժությունների մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպիական նավատորմիղի փոխհրամանատար, ծովակալ Սերգեյ Եկիմովը։ Նրա խոսքով՝ քառակողմ զորավարժությունները կմեկնարկեն Իրանում ընթացող «Ծովային գավաթ» մրցաշարի ավարտից անմիջապես հետո, որին մասնակցում են մերձկասպիական չորս պետությունների մի քանի հարյուր զինծառայողներ։ «Մի քանի օր շարունակ մենք զբաղվելու ենք մեր համատեղ գործողությունների մշակմամբ», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու են «Մախաչկալա» և «Աստրախան» փոքր հրթիռային ռազմանավերը։
13:04 - 31 օգոստոսի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արտգործնախարար Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում: Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի: Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը: Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Այսօր նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չի հաղորդվում: Այս օրերին Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով վաղը կհանդիպի ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
09:20 - 31 օգոստոսի, 2021
Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել |armenpress.am|

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը: Այս մասին տեղեկացավ ՌԴ ՊՆ կայքէջից: Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ` ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն: Պարապմունքների հատուկ առանձնահատկությունն է եղել դիտորդական կետի պատասխանատվության գոտում ԱԹՍ հայտնաբերման ուղղությամբ առաջադրանքների կատարումը՝ փակ հաղորդակցության ուղիներով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարական կետին տեղեկատվության փոխանցմամբ:
17:52 - 30 օգոստոսի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը: Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը:
17:23 - 27 օգոստոսի, 2021
Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Րոպեներ անց միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Միջադեպի մասին պաշտոնյաներից առաջինն արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց ԱԱԾ-ն։ Երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «թուրքերը Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են»։ Լուսանկարը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը։ Այն տարածել են ավելի քան 270 օգտատեր։ Նշված հրապարակումը տարածել են Blognews.am և Azgonline.am կայքերը։ Տարածված լուսանկարը, սակայն, նոր չէ և Գորիս-Կապան ճանապարհին չէ։ Yandex որոնման համակարգով նկարը որոնելիս հնարավոր եղավ գտնել լուսանկարի տեղանքը և ամսաթիվը։ Առաջին նկարը տարածվող լուսանկարն է՝ մեկնաբանությամբ, թե «թուրքերը կանգնած են Գորիս-Կապան ճանապարհին», երկրորդ նկարը որոնման արդյունքում հայտնաբերվածն է։ Բացի սրանից հնարավոր եղավ հայտնաբերել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա այլ նկարներ։ Համաձայն ՌԴ ՊՆ կայքի՝ Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման գործընթացը և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Լուսանկարները հրապարակվել են 2020 թվականի նոյեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հաջորդ օրը։ Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից Այսպիսով՝ տարածվող լուսանկարը 2020 թվականի նոյեմբերի 25-ի է և ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհից է, այլ Քարվաճառի շրջանից։ Նարեկ Մարտիրոսյան
13:59 - 27 օգոստոսի, 2021
Խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը   |armenpress.am|

Խաղաղապահներն ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Հիդրոտեխնիկայի մասնագետները ինժեներական աշխատանքներ են սկսել Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ ջրամբարի կառուցման ուղղությամբ: «Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահպանման ուղղությամբ, և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ՝ անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է մի ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը: Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
11:30 - 27 օգոստոսի, 2021