Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել |armenpress.am|
17:52 - 30 օգոստոսի, 2021

Ռուս խաղաղապահները Արցախում ԱԹՍ-ի հնարավոր կիրառումը կանխելուն ուղղված վարժանքներ են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Մարտական պատրաստության պլանային պարապմունքի շրջանակներում ռուսաստանցի խաղաղապահները վարժանք են անցկացրել` ուղղված Լեռնային Ղարաբաղում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը: Այս մասին տեղեկացավ ՌԴ ՊՆ կայքէջից:

Պարապմունքներն անցկացվել են վեց ուսումնական վայրում: Զինծառայողները մշակել են նոր մարտավարական հնարքներ եւ գործողություններ` ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:

Պարապմունքների հատուկ առանձնահատկությունն է եղել դիտորդական կետի պատասխանատվության գոտում ԱԹՍ հայտնաբերման ուղղությամբ առաջադրանքների կատարումը՝ փակ հաղորդակցության ուղիներով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարական կետին տեղեկատվության փոխանցմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել