Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400-ների երկրորդ խմբաքանակը. Էրդողան |tert.am|
15:38 - 29 օգոստոսի, 2021

Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից կգնի С-400-ների երկրորդ խմբաքանակը. Էրդողան |tert.am|

tert.am: Անկարան չի կասկածում, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակի ձեռքբերումը տեղի կունենա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանից С-400-ների երկրորդ փաթեթը գնելու վերաբերյալ մենք որևէ կասկած չունենք: Մենք Ռուսաստանի հետ շատ քայլեր ենք ձեռնարկում պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Հրդեհների մարման ժամանակ մենք ռուսական ինքնաթիռներ ենք կիրառել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ մենք քննարկել ենք այդ թեման»,- ասել է Էրդողանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել