tert.am: Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը միշտ հիմնվել է արժանապատվության, ճշմարտության և արդարության վրա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Երկուշաբթի նախարարը մասնակցել է Ստալինինգրադի ճակատամարտին մասնակցած ստորաբաժանումների և զորամասերի խորհրդանշանները ճակատամարտին նվիրված թանգարանին փոխանցելու հանդիսավոր արարողությանը: ԱԳ նախարարը նաև ծաղիկներ է դրել «Փառքի պանթեոն» հուշահամալիրին, ինչպես նաև Անհայտ զինվորի գերեզմանին:
comment.count (0)