Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով |tert.am|
15:41 - 01 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Վրաստանի հետ պաշտոնական միջպետական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:

«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գործնականում հարաբերություններ չունենք: Դրանք, ըստ էության, խզվել են Թբիլիսիի նախաձեռնությամբ: Մենք մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել վերականգնելու դրանք»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Լավրովն ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի առաջ ելույթ ունենալիս:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Մոսկվան և Թբիլիսին համընդհանուր շահերի ոլորտներ ունեն, իսկ ինքն անձամբ շատ է սիրում այդ երկիրը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել