«Հայաստանն արգելափակում է Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը․ նման վերաբերմունքը շատ հիասթափեցնող է»․ Իլհամ Ալիև
18:22 - 23 ապրիլի, 2024

«Հայաստանն արգելափակում է Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը․ նման վերաբերմունքը շատ հիասթափեցնող է»․ Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է․

 «Այո, [2020 թ․ նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված չէ «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն այնտեղ հիշատակում կա, որ Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանին, և այն պետք է վերահսկեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։

Այն ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ հիմա, ավելի քան երեք տարի, Հայաստանը խախտում է այս դրույթը։ Այժմ նրանք ցանկանում են այդ կետը դուրս մղել, սակայն դա հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջեւանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը։ Նման վերաբերմունքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,- նշել Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել