Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով |tert.am|

tert.am: ՀԱՊԿ շրջանակում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում: Այդ մասին, ինչպես հայտնում է ria.ru-ն, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատացման դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին:   «ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները մնում են ուժի մեջ», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար: «Մենք կանենք ամեն բան, այդ թվում` օգտագործելով Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի հնարավորությունները, որպեսզի թույլ չտանք մեր դաշնակիցների նկատմամբ ցանկացած ագրեսիվ ոտնձգություն», - ասել է Լավրովը Լաոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
10:59 - 07 հուլիսի, 2021
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա՝ փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:  Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում: Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021-ի հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: 
21:20 - 29 հունիսի, 2021
Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։ «Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։
21:43 - 28 հունիսի, 2021
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնագրերի կատարման ընթացքը, այդ թվում `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Շոշափվել են մի շարք թեմաներ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում, մասնավորապես `Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանում հետկոնֆլիկտային զարգացման գործում», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
14:04 - 23 հունիսի, 2021
«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

tert.am: Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի», - ասել է Լավրովը՝  պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա :«Մենք, համենայն դեպս, ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին», - հավելել է Լավրովը:
16:47 - 21 հունիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ պետք է համաձայնեցվի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,- հայտարարել է Լավրովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:
12:43 - 09 հունիսի, 2021
Լավրովը Ֆրանսիայի ու Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է ԼՂ-ի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը  |factor.am|

Լավրովը Ֆրանսիայի ու Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է ԼՂ-ի և հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանի ու Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երեք երկրների ԱԳ նախարարները, այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Ընդգծվել է հրադադարի պահպանման ու առաջացած տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական ուղիով լուծելու անհրաժեշտությունը։ Նախարարները նաև վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում։ Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած ներգրավում հնարավոր է միայն Բաքվի ու Երևանի համաձայնությամբ։
22:53 - 07 հունիսի, 2021
Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:  «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
19:58 - 24 մայիսի, 2021
Ռուսաստանը չի լքի Բելառուսին. միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին․ Լավրով |tert.am|

Ռուսաստանը չի լքի Բելառուսին. միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսական Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ, չնայած կայունացող իրավիճակին, Ռուաստանը միշտ պատրաստ է օգնության հասնել Բելառուսին։«Կարելի է ենթադրել, որ Բելառուսի «բարին կամեցողները» այսքանով չեն սահմանափակվի։ Մեզ անհանգստացնում է Սվետնալա Տիխանովսկայի՝ այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բողոքի ակցիաներ անցկացնելու կոչերը», - ասել է Լավրովը և հույս հայտնել, որ բելառուս ժողովուրդը իմաստություն  կցուցաբերի և չի հետևի նրանց, որոնք փորձում եմ իրավիճակն իրենց սեփական շահերին ծառայեցնել։«Ռուսաստանը չի լքի Բելառուսին։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին։ Ի վերջո, մեր հարաբերությունները հիմնված են եղբայրական և հաճախ ընտանեկան կապերի, ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
17:13 - 24 մայիսի, 2021
Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով. աննախադեպ ակտիվ քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով. Լավրով |tert.am|

Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով. աննախադեպ ակտիվ քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով. Լավրով |tert.am|

tert.am: Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով: Ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: Այս մասին Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի կանգնել եղբայրական հայ ժողովրդի հետ: Դրա ապացույցն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է 2020 թվականի աշնանը հասնել զինված հակամարտության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսել»,- ասել է Լավրովը` պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել է պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ` երկրի համար հակամարտության ոչ բարենպաստ ելքից հետո:«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Դա, մասնավորապես, վերաբերում է հակամարտության մարդասիրական և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական համագործակցությունը բարձր գնահատականի կարժանանա հայ ընկերների կողմից:  Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ղարաբաղյան հիմնախնդրով: Մենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով: Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել:  Մայիսի սկզբին կայացել է իմ այցը Երևան: Միջխորհրդարանական փոխանակություններ են տեղի ունենում»,- հավելել է Լավրովը:
15:26 - 24 մայիսի, 2021
Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

Կանադայի արտգործնախարարը Լավրովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները |tert.am|

tert.am: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում բանակցություններ են վարել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի ԱԳՆ կայքում առկա հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Արկտիկայում, Վենեսուելայում առկա իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների լարվածությանն ու Ղրիմի խնդրին, ինչպես նաև՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Մասնավորապես, ըստ հաղորդագրության, Կանադայի արտգործնախարարը վերահաստատել է, որ պաշտոնական Օտտավան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին նվազեցնել առկա լարվածությունը, հույս է հայտնել, որ կողմերը կարող են արդյունավետ ու կառուցողական քայլերի դիմել, այդ թվում՝ ձերբակալված անձանց վերադարձի աճյունների փոխանակման գործընթացների արագացումը, պատերազմական բոլոր հանցագործությունների հետաքննությունն ու դատապարտումը, համագործակցությունը ականազերծման աշխատանքների հարցում: Գարնոն Լավրովին ասել է նաև, որ Կանադան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ի առանցքային դերակատարմանը հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում:
09:56 - 21 մայիսի, 2021
ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը: Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպման մանրամասները հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման կարևորությունը: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- հայտնել է Փրայսը: Նա ընդգծել է, որ հանդիպմանը Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է «ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Մոսկվայի հետ»: 
09:32 - 20 մայիսի, 2021