Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով. աննախադեպ ակտիվ քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով. Լավրով |tert.am|
15:26 - 24 մայիսի, 2021

Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով. աննախադեպ ակտիվ քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով. Լավրով |tert.am|

tert.am: Հայ-ռուսական հարաբերությունները փորձված են ժամանակով: Ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով: Այս մասին Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր երկիրը միշտ պատրաստ է ուս ուսի կանգնել եղբայրական հայ ժողովրդի հետ: Դրա ապացույցն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է 2020 թվականի աշնանը հասնել զինված հակամարտության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսել»,- ասել է Լավրովը` պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել է պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ` երկրի համար հակամարտության ոչ բարենպաստ ելքից հետո:

«Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Դա, մասնավորապես, վերաբերում է հակամարտության մարդասիրական և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Ռուսական համագործակցությունը բարձր գնահատականի կարժանանա հայ ընկերների կողմից:  

Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ղարաբաղյան հիմնախնդրով: Մենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ենք վարում բարձրագույն և այլ մակարդակներով: Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել:  Մայիսի սկզբին կայացել է իմ այցը Երևան: Միջխորհրդարանական փոխանակություններ են տեղի ունենում»,- հավելել է Լավրովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել