Ռուսաստանը չի լքի Բելառուսին. միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին․ Լավրով |tert.am|
17:13 - 24 մայիսի, 2021

Ռուսաստանը չի լքի Բելառուսին. միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսական Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ, չնայած կայունացող իրավիճակին, Ռուաստանը միշտ պատրաստ է օգնության հասնել Բելառուսին։

«Կարելի է ենթադրել, որ Բելառուսի «բարին կամեցողները» այսքանով չեն սահմանափակվի։ Մեզ անհանգստացնում է Սվետնալա Տիխանովսկայի՝ այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բողոքի ակցիաներ անցկացնելու կոչերը», - ասել է Լավրովը և հույս հայտնել, որ բելառուս ժողովուրդը իմաստություն  կցուցաբերի և չի հետևի նրանց, որոնք փորձում եմ իրավիճակն իրենց սեփական շահերին ծառայեցնել։

«Ռուսաստանը չի լքի Բելառուսին։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հարևանին և ռազմավարական դաշնակցին։ Ի վերջո, մեր հարաբերությունները հիմնված են եղբայրական և հաճախ ընտանեկան կապերի, ընդհանուր պատմության և հոգևոր արժեքների վրա», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել