Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ փոխվստահություն ստեղծելու հարցում |tert.am|
16:56 - 24 հունիսի, 2021

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ փոխվստահություն ստեղծելու հարցում |tert.am|

tert.am: Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում:

Ինչպես նշում է news.ru-ն, այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: 

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», - հավելեց Լավրովը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել