Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին

 |armenpress.am|
19:05 - 21 մայիսի, 2021

Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Լավրովը, այս մասին հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ։

 «Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել