Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|
21:43 - 28 հունիսի, 2021

Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցություններ վարելու համար հունիսի 30-ին կմեկնի Անթալիա |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կմեկնի Անթալիա` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցելու համար: Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Անթալիայում բանակցությունների ընթացքում նախատեսվում է անդրադառնալ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես՝ կքննարկվեն Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանում ստեղծված իրադրությունները։

«Հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և դրա որակական աճի ապահովման ուղիներին: Արձանագրենք, որ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9,1 մլրդ դոլարի»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել