Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Կիպրոսում գրանցված ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի 100 տոկոս մասնաբաժինը. ՄՊՀ-ն արգելել է

Կիպրոսում գրանցված ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի 100 տոկոս մասնաբաժինը. ՄՊՀ-ն արգելել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը արգելել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտշանության հանձնաժողովից։ ««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը: Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է»,- նշված է ՄՊՀ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։ Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։ 
16:21 - 18 ապրիլի, 2023
ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

ՄՊՀ անդամներն ու Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը քննարկել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Շուշան Սարգսյանը և Տիգրան Մարկոսյանը հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: ՄՊՀ ներկայացուցիչները, որպես առաջնահերթություն, առաջարկել են դիտարկել  բիզնես միջավայրում մրցակցային մշակույթի զարգացմանը նպաստող համատեղ միջոցառումների իրականացման, մրցակցային իրավունքի գիտագործնական ձեռնարկների, իրավակիրառ պրակտիայի վերաբերյալ ժողովածուների համատեղ մշակման ուղղությունները։ Քննարկվել են նաև ձեռնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:  
17:23 - 03 մարտի, 2023
ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարողների վարքագիծը

ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարողների վարքագիծը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը: Ուսումնասիրության արդյունքում ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն), «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ի վերաբերյալ հարուցվել են վարույթներ՝ առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումների միջոցով հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:  Արդյունքում Ber-Ber ծառայությունը ևս մեկ անգամ տուգանվել է: «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը և միջնորդել  կիրառել արագացված վարույթ։ «Վայլդբերրիզ» և «Էյջ 2 Էյջ» ՍՊԸ-ների վերաբերյալ հարուցված վարույթները դեռևս շարունակվում են։ Բացի այդ, Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 13 497 160 ՀՀ դրամի չափով տուգանք։  Հիշեցնենք, որ Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին ընդհանուր շուրջ 83 մլն դրամի տուգանք էր կիրառել «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
15:18 - 27 փետրվարի, 2023
ՄՊՀ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը զեղչերի և այլ ակցիաների թեմայով

ՄՊՀ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը զեղչերի և այլ ակցիաների թեմայով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի և այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը, որը վարում էր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։ Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գևորգյանը, տնտեսավարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:  Հանդիպումը նպատակ ուներ ևս մեկ անգամ իրազեկել տնտեսավարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաև լսել նրանց կողմից իրավակիրառման փուլում ծագած մտահոգությունները, վեր հանել օբյեկտիվ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար:  Տիգրան Մարկոսյանը նշել է, որ թե՛ օրենքի նախագծման փուլում, թե՛ ընդունումից հետո տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումներ են իրականացվել այս թեմայով: Ընդունված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ հանձնաժողովն առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, իսկ «Սև ուրբաթ»-ից սկսած արդեն ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, որի արդյունքում շուրջ 30 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել:  ՄՊՀ անդամն ընդգծել է, որ որոշ տնտեսավարողներ ի սկզբանե ընդունել են թույլ տրված վրիպումները՝ խնդրելով կիրառել արագացված վարույթ, ինչը լրջագույն քայլ է, քանի որ պետությունը և տնտեսավարող սուբյեկտները համագործակցության մթնոլորտում են աշխատում: Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ մինչև այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավակարգավորումներ առկա չէին, ինչը հանգեցրել էր նրան, որ զեղչ երևույթին սպառողներն առհասարակ դադարել էին հավատալ: Հանդիպման ընթացքում տնտեսավարողները բարձրացրեցին տարբեր հարցեր, որոնք առնչվում էին մասնավորապես միջին գնի հաշվարկին, իրազեկման պահանջներին և այլ խնդիրների:   Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ տնտեսավարողները 15-օրյա ժամկետում կարող ենք գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, ինչպես նաև դիմել առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: 
15:34 - 18 փետրվարի, 2023
Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է պրոթեզների և օրթեզների շուկաները: Առաջարկներ են ներկայացվել բյուջետային միջոցների առավել արդյունավետ ծախսման և շահառուների համար մրցակցային գներով աջակցող միջոց ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ իրականացրել է ուսումնասիրություն աջակցող միջոցների տրամադրման ոլորտում՝ դիտարկելով «Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ» և «Օրթեզներ» ապրանքային շուկաները: Նախարարությունը հավաստագրերի հիման վրա տրամադրում է 92 անուն տարբեր աջակցող միջոցներ։ Այս ուղղությամբ 2022 թվականին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ: Առաջիկա տարիներին պլանավորվում է էլ ավելի մեծացնել ֆինանսավորումը: Բարձրացված խնդիրներ Աջակցող միջոցների տրամադրումը նախկինում կազմակերպվում էր պետական գնումների շրջանակներում: Հավաստագրային համակարգի անցումից հետո շահառուին տրամադրվում է հավաստագիր, որով նա ոլորտում գործող ցանկացած կազմակերպությունից կարող է ձեռք բերել իր աջակցող միջոցը։ Հավաստագրի հետ շահառուին հայտնում են միայն կազմակերպությունների կոնտակտային տվյալները, ինչը թույլ չի տալիս շահառուներին համեմատական վերլուծության միջոցով կազմակերպությունների միջև ողջամիտ ընտրություն կատարել։Նշվածի արդյունքում պրոթեզների և օրթեզների շուկաներում բացակայում է գնային մրցակցությունը. առկա է կենտրոնացվածության բարձր մակարդակ:Ոլորտում գործունեություն ծավալողներն իրենց գործունեության համար ամենախնդրահարույցը համարում են մասնագետների պակասը: Հանձնաժողովի մշակած առաջարկներ Շահառուի կողմից աջակցող միջոցը ստանալու համար էլեկտրոնային հարթակի գործարկում, որը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրի կոնկրետ աջակցող միջոցի արտադրական գործընթացի և որակական հատկանիշների, ծագման երկրի, ինչպես նաև գնի վերաբերյալ: Միաժամանակ շահառուն հնարավորություն կունենա հավաստագրի գնից ավելի ցածր գնով աջակցող միջոց ձեռք բերելու դեպքում գումարի մնացորդը պահպանել օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ուղղելով այն, օրինակ, վերանորոգման ծառայությունների ձեռքբերմանը: Հավաստագրերի գնային արժեքի որոշման նոր համակարգի ներդրում, որի մեջ ներգրավված կլինեն ՄՊՀ-ն և ՊԵԿ-ը՝ կազմակերպությունների գնառաջարկների տնտեսական իմաստով արդարացվածությունը և իրատեսականությունը դիտարկելու համար:
17:51 - 13 փետրվարի, 2023
Բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ»-ի, «Արզնի Կաթ»-ի և «ԱՊԳ»-ի ապրանքատեսակներում. ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ»-ի, «Արզնի Կաթ»-ի և «ԱՊԳ»-ի ապրանքատեսակներում. ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հունվարի 5-ին վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան»-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք»-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ: Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, լաբորատոր փորձաքննության արդյունքում  բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով  և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում  «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին: Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր:
18:08 - 05 հունվարի, 2023
«Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով վարույթ է հարուցվել. ՄՊՀ

«Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով վարույթ է հարուցվել. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Յանդեքս Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ:  Մասնավորապես Հանձնաժողովը հաշվի է առել, որ 1․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։ 2․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում։ 3․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, ո՞րն է պրոմո կոդը, ինչպես նաև` տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում։ 4․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։ Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FznJlx :
11:40 - 08 դեկտեմբերի, 2022
ՄՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և այլ ակցիաներին առնչվող խախտումներից

ՄՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ «Սև ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին և այլ ակցիաներին առնչվող խախտումներից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Հանձնաժողովը հայտնում է, որ այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի և այլ ակցիաների համար: Ըստ այդմ՝  Ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից, ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար, միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով, զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,  ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ, նոր պահանջներ են սահմանվել նաև ակցիաների իրազեկման համար, մասնավորապես պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի և ավարտի օրերը և այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ և ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:  Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի  չափով:
12:48 - 23 նոյեմբերի, 2022
ՄՊՀ-ն OneCard-ի կողմից հասարակության մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

ՄՊՀ-ն OneCard-ի կողմից հասարակության մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:  Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։ Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454  ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա: Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով: 
16:00 - 10 նոյեմբերի, 2022
Բուքմեյքերական երեք ընկերություն տուգանվել է ընդհանուր 433 միլիոն դրամով

Բուքմեյքերական երեք ընկերություն տուգանվել է ընդհանուր 433 միլիոն դրամով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող 3 ընկերությունների նկատմամբ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։ Ըստ ՄՊՀ հաղորդագրության՝ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին: Արդյունքում` Հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 410-Ա, 411-Ա և 412-Ա որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 մլն 503 հազար Հ դրամի, 62 մլն 424 հազար դրամի և 202 մլն 147 հազար դրամի չափով տուգանքներ։
12:07 - 02 նոյեմբերի, 2022
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ՝ ավտոբուսների գնման ընթացակարգերում իրավախախտման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ:   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:   Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին: Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ:
17:50 - 18 հոկտեմբերի, 2022
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին Վարշավայում ստորագրել են մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր:    «Ուրախ եմ, որ մեր կառույցների միջև համագործակցային կապերը բազմաբովանդակ զարգանում են: Լեհ գործընկերների հետ այս հանդիպումը 2020 թվականից առ այսօր թվով 6-րդն է, ինչն անկասկած մեր երկու մարմինների միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է»,- իր խոսքում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ընդգծել է, որ համատեղ ծրագրերի շրջանակում Հայաստանում լեհական փորձի ներդրմանն ուղղված մի շարք միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ օրենսդրական կարգավորումներ են սահմանվել զեղչերի կիրառման ոլորտում: Բացի դրանից՝ այժմ նախապատրաստվում է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ առևտրային ցանցերի և մատակարարների միջև իրավահարաբերությունները կանոնակարգելու, մասնավորապես, վճարումների հետաձգումների հարցերը կարգավորելու նպատակով:  
11:19 - 06 հոկտեմբերի, 2022
Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 մլն դրամի չափով. ՄՊՀ

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 մլն դրամի չափով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով: Այսպիսով,  Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:    
17:29 - 22 սեպտեմբերի, 2022