Բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ»-ի, «Արզնի Կաթ»-ի և «ԱՊԳ»-ի ապրանքատեսակներում. ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել
18:08 - 05 հունվարի, 2023

Բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ»-ի, «Արզնի Կաթ»-ի և «ԱՊԳ»-ի ապրանքատեսակներում. ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հունվարի 5-ին վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան»-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք»-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:

Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, լաբորատոր փորձաքննության արդյունքում  բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով  և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում  «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին: Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել