Տնտեսավարողները հավաստիացրել են, որ առաջիկայում ՀՀ-ում ձվի շուկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում
16:01 - 14 մարտի, 2024

Տնտեսավարողները հավաստիացրել են, որ առաջիկայում ՀՀ-ում ձվի շուկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում

ՄՊՀ-ում հանդիպում է տեղի ունեցել ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարողների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում ձու և թռչնամիս արտադրող խոշոր տնտեսավարող սուբյեկտների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Տնտեսավարողներին ներկայացվել են առևտրային ցանցերի և մատակարարների համար արդար առևտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի մրցակցային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցող տնտեսավարողները հավաստիացրել են, որ ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, առկա են բավարար պաշարներ և առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել