Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը․ ՄՊՀ
11:33 - 04 մայիսի, 2023

Ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները:

Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը՝ հաշվի առնելով, որ ցորենի գինը կազմում է ալյուրի ինքնարժեքի 80 տոկոսը։

Մանրամասները՝ կից գրաֆիկում․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել