ՄՊՀ-ն դիտարկել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները. իրավախախտումներ չեն հայտնաբերվել
11:09 - 03 մայիսի, 2023

ՄՊՀ-ն դիտարկել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները. իրավախախտումներ չեն հայտնաբերվել

Մրցակցության պետական հանձնաժողովից տեղեկացնում են՝ հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:
 
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսվարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել