Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

ՄՊՀ-ն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացմանը՝ նշելով, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում, ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը: «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսվարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։ Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսվարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսվարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:30 - 17 նոյեմբերի, 2023
«Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին
 |armenpress.am|

«Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: «Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին և այլն»,-ասաց Մարկոսյանը: Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:  Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովը մշակած Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 31-ից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո նախորդ տարի «Սև ուրբաթ»-ին, նաև Ամանորին ընդառաջ սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ: Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է և խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ  ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները: Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում և այլն: Մարկոսյանը վստահեցրեց, որ հետևողական են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Գալիք «Սև ուրբաթ»-ի և այլ ակցիաների առնչությամբ ևս դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատում են ստացվող տարբեր ազդակները: Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ: «Առաջին հերթին՝ զեղչի կիրառումը ձևավորվում է ոչ թե նախորդող մեկ օրվա գնի հետ կապված, այլ զեղչի մեկնարկին նախորդող 1 ամսվա ապրանքի միջին գնից: Եթե, օրինակ, տնտեսվարող սուբյեկտը 10 օր ունեցել է X գնով վաճառք, 12 օր՝ Y, դրանից հետո մնացած 8 կամ 9 օրը ունեցել է երրորդ գնով, ապա պետք է թվաբանական միջին ստանալ, և այդ միջին գինը պետք է հիմք ընդունվի զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե վերջին օրը բարձրացնել 200 տոկոսով, հետո իջեցնել 80 տոկոսով»,-ասաց Մարկոսյանը: Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տևել ոչ ավելի, քան 3 ամիս: Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաև՝ խայծ, որ մտեք առևտրի օբյեկտ և հնարավոր է, որ որևէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը: Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի: Կան նաև իրազեկման առումով պահանջներ: «Օրինակ՝ այնպես չլինի, որ 50 կամ 70 տոկոս զեղչ արտահայտությունը շատ մեծ լինի, իսկ դրա դիմաց գրված «մինչև» բառը շատ փոքր, որ սպառողը թակարդում չհայտնվի: Եթե գործ ունենք «մինչև X»  տոկոս, այսինքն՝ միջակայքային զեղչի հետ, դա պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-րդին: Շատ դեպքերում կարելի էր տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն, սակայն առևտրի օբյեկտ գնալիս պարզվվում էր, որ ընդամենը 1-2 փոքրարժեք ապրանքին է դա վերաբերում»,-ասաց Մարկոսյանը: Նա շեշտեց, որ տնտեսվարողը զեղչի վերաբերյալ իրազեկումներում ևս պետք է լինի բարեխիղճ: Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ: Դրա հետևանքն էլ այն է լինելու, որ տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության:
15:40 - 10 նոյեմբերի, 2023
Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի
 |news.am|

Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի |news.am|

news.am: Տնտեսվարողը կարող է ապրանքը ինքնարժեքից ցածր գնով վաճառել եւ մենք ոչ մի խնդիր չունենք դրա հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Սև ուրբաթ»-ին ընդառաջ զեղչերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: «Պայմանականորեն, պահեստում ապրանք կա, եւ պահեստի ծախսերը շատ ավելին են, քան սպասենք, որ վաճառվի: Իր մոտ խնդիր է դրված օր առաջ այդ ապրանքից ազատվել: Եթե բարեխղճորեն է վաճառում, որեւէ խնդիր մենք այդտեղ չունենք: Բայց մի կարեւոր հանգամանք էլ. երբեմն որոշ սուբյեկտներ հավանաբար չարամտորեն, ասում են՝ դե որ ակցիաների օրենսդրությունը թույլ է տալիս զեղչով ապրանք իրացնել, ապա մենք գերիշխող դիրք ունենալով կարող ենք ինքնարժեքից ցածր վաճառել երեք ամիս: Բայց դա էլ մեկ այլ իրավախախտում է: Մենք ունենք գերիշխող դիրքի եւ մենաշնորհային դիրքի չարաշահում, որի դրսեւորումներից է դեմպինգը, այսինքն գնի չհիմնավորված նվազեցումը: Հետեւաբար, ակցիաների օրենսդրությանը հետեւելը չի ազատելու նման կարգավիճակ ունեցող տնտեսվարողների կողմից ցածր գնով վաճառելուն՝ պատրվակ բերելով, թե ակցիա ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով  տուգանք կկիրառվի:
13:05 - 10 նոյեմբերի, 2023
Գովազդներում չպետք է օգտագործվեն հասարակությանը մոլորեցնող բառեր․ ՄՊՀ

Գովազդներում չպետք է օգտագործվեն հասարակությանը մոլորեցնող բառեր․ ՄՊՀ

Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ  են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն»,  «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ»  և այլն)։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման ձևակերպումները կարող են հանգեցնել հասարակության մոլորեցման կամ անտեղի համեմատության կատարման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, եթե՝ · չունեն փաստական հիմք, այսինքն՝ չեն համապատասխանում իրականությանը, · ունեն փաստական հիմք, սակայն կատարվել է ոչ կոռեկտ կամ անպատշաճ համեմատություն։ Կարևորելով իրավախախտումների կանխարգելումը՝ Հանձնաժողովը հորդորում է տնտեսավարողներին պահպանել մրցակցային օրենսդրության պահանջները և ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ վարքագծից։ Հիշեցնում ենք, որ անբարեխիղճ մրցակցության համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը: Հիշյալ իրավախախտումները նախատեսված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով (հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://surl.li/kesxw  ։
11:17 - 09 նոյեմբերի, 2023
Բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և՛ ներմուծման գնի բարձրացմամբ, և՛ դոլարի փոխարժեքի որոշակի աճով. ՄՊՀ

Բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և՛ ներմուծման գնի բարձրացմամբ, և՛ դոլարի փոխարժեքի որոշակի աճով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Նշենք, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել է 0,41 ցենտ, իսկ սեպտեմբերին՝ 0,8 ցենտ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարին փոխարժեքը եղել է միջինում 390 դրամ, իսկ հոկտեմբերին միջինում կազմել է 414 դրամ։ Վերոգրյալից ելնելով՝ կարող ենք փաստել, որ բենզինի գնի բարձրացումը պայմանվորված է և´ ներմուծման գնի բարձրացմամբ, և´ դոլարի փոխարժեքի որոշակի աճով։ Նշենք նաև, որ բենզինի գները վերոգրյալ գործոններով պայմանավորված մշտապես տատանվում են, և 2022 թվականին հունվար-օգոստոս ամիսներին ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 500-520 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակինը՝ 520-540 դրամի սահմաններում։ Մինչդեռ, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին, պայմանավորված ներմուծման ցածր գնով և դրամի արժևորմամբ, ռեգուլյար տեսակի բենզինի գինը տատանվել է 320-350 դրամի սահմաններում, իսկ պրեմիումինը՝ 350-370։ Այսպիսով, միջազգային շուկաներում բենզինի գների, այդ թվում՝ դոլարի փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված բենզինի շուկայում մշտապես տեղի են ունենում տատանումներ, որի արդյունքում շուկայում որոշ ամիսներին կարող են լինել համեմատաբար ցածր գներ, իսկ որոշ ամիսներին՝ բարձր։ Նշենք նաև, որ Հանձնաժողովը պարբերաբար դիտարկում է բենզինի գնի վրա ազդող գործոնների և գների տատանումների համարժեքությունը․ մրցակցության օրենսդրության խախտումներ բացահայտելու դեպքում հարուցվում են վարույթներ:
12:33 - 05 հոկտեմբերի, 2023
Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 |civilnet.am|

Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Wildberries-ի գործունեության դեմ բողոքող տնտեսվարողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ «Մեր առաջարկն այն է, որ տնտեսվարողները նկարագրեն՝ ի՞նչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ և դիմեն մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Մենք հիմա ուսումնասիրություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ, բայց մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում և այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները»,- կառավարության սեպտեմբերի 7-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Քերոբյանի խոսքով՝ առևտրականների համեմատ Wildberries-ն անհավասար մրցակցային պայմաններում է, բայց վատ իմաստով։ «Նախորդ տարի մենք ստեղծել ենք այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ Wildberries-ը ապրանք է ներմուծում կամ սպառողը ապրանք է գնում Wildberries-ից, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) պարտավորությունը արդեն տեղափոխվում է Հայաստան: Wildberries-ը պարտավոր է վճարել ԱԱՀ վաճառքի համար, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջհարկի սահմանաչափով։ Այսինքն կարելի է ասել, որ Wildberries-ն է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,- նշեց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Wildberries-ով ապրանքները մի քանի անգամ էժան են գալիս Հայաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այն տարբերակով, որով մեր փոքր, միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռքբերում՝ դա չորրորդ, հինգերրորդ, վեցերորդ ձեռքի վաճառք է, այսինքն, կան մի շարք միջնորդներ գործընթացի մեջ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան Wildberries-ի դեպքում, երբ արտադրողն ապրանքը ուղիղ սպառողին է վաճառում»։ Stop Wildberies Armenia նախաձեռնության անդամներն սեպտեմբերի 7-ին կառավարության մոտ ակցիա են իրականացրել` պահանջելով փակել Wildberries-ը։
16:51 - 07 սեպտեմբերի, 2023
Բենզինը թանկացել է, ՄՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները
 |hetq.am|

Բենզինը թանկացել է, ՄՊՀ-ն ուսումնասիրում է պատճառները |hetq.am|

hetq.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) ուսումնասիրում է բենզինի շուկան՝ պարզելու բենզինի գների թանկացման հիմքերը։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Սակայն, եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ։ Հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտներից բացատրություններ է պահանջել, որոնք հավաքագրելուց հետո միայն վերջնական եզրակացություն կկազմվի բենզինի գնի վերաբերյալ։  Ըստ նրա՝ բենզինի շուկան, ինչպես և այն շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ, մշտապես վերահսկվում են հանձնաժողովի կողմից և եթե 5%-ից ավել թանկացում կամ էժանացում է գրանցվում, սկսվում է նախնական ուսումնասիրություն։ Թե երբ կհրապարակվի հանձնաժողովի ամբողջական ուսումնասիրությունը, առայժմ հայտնի չէ։ Երևանյան մի քանի բենզալցակայաններում այսօր առավոտյան ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 490-500 դրամ էր, պրեմիում տեսակը՝ 520 դրամից սկսած։  Բենզինը թանկանում է հունիսից սկսած։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. հուլիսին, հունիսի համեմատ, Հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել է 10.5%-ով։ Այս վերջին օրերին թանկացման տեմպը արագացել է և առավել ակնհայտ դարձել վարորդների համար։ Մինչ ՄՊՀ-ն կհրապարակի իր դիրքորոշումը, տնտեսագետներն ու վարորդները փորձում են լուծել գլուխկոտրուկը՝ ինչու՞ է բենզինը թանկացել, եթե ռուբլին և դոլարը չեն բարձրացել դրամի նկատմամբ։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը, վերջին օրերին Հայաստանում բենզինի կտրուկ թանկացման տնտեսական հիմքեր չի տեսնում։ «Ոչ համաշխարհային շուկայում, ոչ էլ մեզ մոտ այնպիսի տնտեսական իրադարձություն չի կատարվել, որը կհագեցներ դրսում և շղթայաբար նաև Հայաստանում բենզինի գների կտրուկ բարձրացմանը: Բենզինը Հայաստան է ներմուծվում մեծ մասամբ Ռուսաստանից։ Այս ընթացքում դրամը արժևորվել է ռուբլու նկատմամբ, և եթե պատճառը փոխարժեքը լիներ, ապա պետք է ոչ թե բարձրանար գինը, այլ՝ ընկներ»,- ասում է նա։ Դեռևս երկու ամիս առաջ, երբ բենզինի գինը մինչև 400 դրամ էր, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ հանձնաժողովի պատկերացմամբ Հայաստանում բենզինի գները ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Ցածր գները, ըստ Գևորգյանի, կասկածներ են հարուցում։ «Մենք ունենք հիմնական 4 տնտեսվարող սուբյեկտ, որոնք զբաղվում են ներմուծմամբ և վաճառքով։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ ձեռքբերման գնի և վաճառքի գնի համադրությունը։ Հիմնական ծավալը ձեռք է բերվում Ռուսաստանի Դաշնությունից։ Ինքնարժեքների տվյալների մենք տիրապետում ենք, կարող ենք փակ ռեժիմով քննարկում անել և ցույց տալ ձեզ։ Ավելին ասեմ, մեզ համար նույնիսկ այս գինը տնտեսապես, այս պահին կասկածներ է հարուցում, բայց ոչ թե բարձրացման, այլ՝ ընդհակառակը ցածր լինելու առումով»,- նշել է Գևորգյանը։ Այդ ժամանակ Գևորգյանը թեև հստակ չհայտարարեց, որ դա դեմպինգ է, սակայն իր խոսքում նշեց, որ դեմպինգը (ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան գների բարձրացումը։ Թե բենզինի վաճառքով զբաղվողները ինչու՞ պետք է դեմպինգ անեին և ու՞մ դեմ կարող էր դա լինել, չի մանրամասնվել։ Աղասի Թավադյանը կարծում է, որ այս հայտարարությունից ու հանձնաժողովի կողմից սկսված ուսումնասիրությունից հետո բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները սկսել են բարձրացնել գները։ Տնտեսագետ Արմեն Քթոյանի դիտարկումն այլ է։ Ըստ նրա՝ ռուսական մատակարարները թանկացրել են բենզինի գները և ենթադրաբար դա է ազդել հայկական շուկայի վրա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:05 - 18 օգոստոսի, 2023
Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց

Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին: «Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսավարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետև զեղչը հաշվարկում այդ բարձր գնից: ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսավարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։ «Սկզբնական շրջանում հանձնաժողովը զերծ է մնացել կոշտ վերահսկողական միջոցառումներից և առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, միաժամանակ նախաձեռնել է տարբեր ձևաչափերով ակտիվ իրազեկման միջոցառումներ: Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, և զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաև այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:   Տնտեսվարողների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով տուգանք: ՄՊՀ-ն իրազեկում է՝ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ խախտումների մասին հաղորդումներ կարող եք ներկայացնել թղթային եղանակով, էլեկտրոնային փոստով [email protected], ինչպես նաև առցանց` www.competition.am կայքի միջոցով https://ef.competition.am/#/ep/clientcontrol/permit-list:
10:58 - 03 օգոստոսի, 2023
ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին
 |armeniasputnik.am|

ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի` ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում շաքարավազ ներկրող միանգամից մի քանի խոշոր ընկերության առկայությունը խնդիր է։ ԱԺ–ում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նրան հիշեցրեց 2014 թ. Սերժ Սարգսյանի խոսքերը` Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ ասել էր, որ ՀՀ–ի նման փոքր երկրում 10 տնտեսվարող չի կարող շաքար ներկրի։ «Այս պնդումը գիտականորեն, տնտեսագիտորեն ճի՞շտ է արդյոք»,– նկատեց պատգամավորը։ Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ իրականում կա նման բան` կա մասշտաբի էֆեկտ։ «Երբ մտանք ԵԱՏՄ, փոքր ընկերությունները սկսեցին ավելի էժան գներով շաքարավազ ներկրել, քան մինչ այդ այլ երկրներից։ Հետագայում այդ ընկերությունները չկարողացան շարունակել գործունեությունը, քանի որ չկարողացան դիմանալ մրվցակցությանը. կար խոշոր ներկրող, որի մոտ ինքնարժեքն ավելի ցածր էր, ու փոքր ընկերությունները չդիմացան այդ մրցակցությանը»,– նկատեց Անահիտ Սարգսյանը։ Գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասին իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան էլ նա նշեց, որ գերիշխող դիրք ունենալը դա պետության կամ տնտեսության համար վնաս չէ ի տարբերություն մենաշնորհների, որոնք իսկապես վնաս են։ «Օրենքն էլ չի արգելում սուբյեկտին` գերիշխող դիրք ունենալ, այլ արգելում է գերիշխող դիրքի չարաշահումները։ Հանձնաժողովի գործառույթն է, որ վերահսկի դա ու թույլ չտա այդ չարաշահումները»,– ընդգծեց ընդդիմության թեկնածուն։ Ըստ նրա` բնական մենաշնորհները հնարվորինս պետք է քչանան` որքանով որ դա տեխնոլոգիապես հնարավոր է։ Անահիտ Սարգսյանն անդրադարձավ նաև մեկ անձից գնումներին` նշելով, որ եթե 2020 թ. դա պայմանավորված է եղել քովիդով և կազմել է 43.6 տոկոս, ապա 2021 թ. մեկ անձից գնումը կազմել է 33.6 տոկոս, 2022 թ.՝ 36.8 տոկոս։ Այս պարագայում նա կոնկրետ խնդիր է տեսնում։ Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Անահիտ Սարգսյանին։ Նա 2009–2019 թթ. աշխատել է ՄՊՀ–ում։
14:11 - 14 հունիսի, 2023
«Ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածուին
 |aravot.am|

«Ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածուին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցրեց ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին․ «Ուզում եմ հասկանալ ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ, եւ դա չեք թաքցնում։ Ակնհայտ է, որ դուք վիրավորական արտահայտություններ եք արել Հայաստանի ժողովրդի մի մասի նկատմամբ։ Ձեզ ներկայացնող անձնավորությունն ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն։ Ձեր հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում է հայտնվում դահլիճում, եւ ակնհայտ է, որ իրենց մեկ է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել։ Ակնհայտ է, որ ոչ ես, ոչ մի գործընկերները ձեր ելույթից հետո ձեզ համար չենք քվեարկելու։ Եթեր գալու իմաստը ո՞րն էր»։ Անահիտ Սարգսյանն արձագանքեց․ «Ինձ համար այդքան էլ ակնհայտ չէ, որ ոչ մեկն ինձ չի ընտրելու ձեր կուսակցությունից։ Հնարավոր է՝ դուք չեք ընտրելու։ Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ։ Եվ ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով։ Եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ, ես փաստաբան եմ, ունեմ իմ աշխատանքը։ Բայց մեծամտություն թող չհնչի, կկորցնի պետությունը, որովհետեւ իմ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում եւ պետությանն օգուտ չի տա»։ 
13:52 - 14 հունիսի, 2023
Հայաստանում թվային ոլորտում մրցակցության վիճակի գնահատման հարցը կարգավորված չէ․ ՄՊՀ անդամի թեկնածու
 |armenpress.am|

Հայաստանում թվային ոլորտում մրցակցության վիճակի գնահատման հարցը կարգավորված չէ․ ՄՊՀ անդամի թեկնածու |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանն անհրաժեշտ է համարում ունենալ համապատասխան իրավական բազա, որպեսզի մրցակցային մարմինը կարողանա թվային ոլորտում ուսումնասիրություններ իրականացնել։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ Անահիտ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում բացակայում է իրավական բազան այդ ոլորտի մրցակցության հարցը գնահատելու համար։ «Ենթադրենք, որ ուսումնասիրում ենք շաքարավազի շուկան և փորձում պարզել, թե արդյոք կա գերիշխող դիրքի չարաշահում, թե՞ ոչ։ Որպեսզի դա հասկանալ, մրցակցության մարմինը նախ ուսումնասիրում է այդ շուկայի ապրանքատեսակային սահմանը, որը շաքարավազն է և փոխադարձ փոխարինելի ապրանքը, որոշվում է աշխարհագրական սահմանը, որ Հայաստանի Հանրապետությունն է, որոշվում է սուբյեկտների կազմը, որոնք այդ ապրանքների իրացնողներն են՝ արտադրողները կամ ներկրողները և նրանց ծավալը։ Հիմա վերցնենք մեկ այլ իրավիճակ, երբ իրավախախտումը տեղի է ունենում թվային հարթակներում։ Այստեղ առաջանում են բազմաթիվ բարդություններ։ Նախ բարդ է հասկանալ, թե իրոք թվային հարթակ և թվային շուկա հասկացությունները նույն են, թե՞ ոչ։ Այս հարցի կապակցությամբ ամբողջ աշխարհում չկա միասնական կարծիք։ Եվրամիությունը գտնում է, որ դրանք նույնը չեն, և թվային հարթակն ընդամենը գործիք է սպառողների և մատակարարների փոխգործունեությունը ապահովող, իսկ Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը մի վարույթով պատասխանատվության էր ենթարկել «Google Market» թվային հարթակին՝ դիտարկելով այս հարթակը որպես առանձին շուկա»,- ասաց Սարգսյանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի խոսքով՝ թվային շուկաներում գերիշխող դիրքի ճանաչման հարցը նույնպես տարբերվում է ստանդարտ շուկաներից։ «Ստանդարտ շուկաներում վերցվում են որակական, քանակական չափանիշներ։ Ենթադրենք տվյալ սուբյեկտը զբաղեցնում է շուկայի 1/3-ը, ուրեմն ունի գերիշխող դիրք։ Թվային շուկաներում այս չափանիշը չի կարող կիրառվել և այստեղ այլ չափանիշներ պետք է կիրառել։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ չափանիշները շատ տարբեր են։ Այսպես, գլխավոր ցուցիչը տվյալ շուկայում մրցակիցների առկայությունն է։ Եթե նա մրցակից չունի կամ նրանք քիչ են, ուրեմն սուբյեկտն ունի գերիշխող դիրք։ Հաջորդ չափանիշը էլեկտրոնային հարթակից օգտվողների քանակն է։ Մյուսը՝ հարթակի կողմից հավաքագրվող տեղեկատվության վերլուծությունն է, որը տարբեր ուղղություններով են նայում՝ որքան մեծ է տեղեկատվության ծավալը, այնքան մեծ է շուկայական իշխանությունը, հաջորդը՝ որքան արագ է տվյալ ընկերությունը վերլուծում այդ հավաքագրվող տեղեկությունը, այնքան նա առաջ է անցնում իր մրցակիցներից, ուրեմն ունի գերիշխող դիրք։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում թվային ոլորտում մրցակցության վիճակի գնահատման հարցը կարգավորված չէ։ Եթե որևէ խախտում տեղի ունենա այս ոլորտում Մրցակցության հանձնաժողովը օրենսդրորեն հնարավորություն չի ունենալու վարույթ իրականացնել»,- ընդգծեց Սարգսյանը։ ՄՊՀ անդամի թեկնածուն առաջարկում է օրենսդրորեն կարգավորել և տալ բոլոր իրավական անհրաժեշտ սահմանումները։ ՄՊՀ անդամի թեկնածուի մյուս առաջարկն էլ վերաբերվում է աշխարհում ընդունված կարգավորմանը, որ թվային հարթակների համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սահմանի վարքագծի կանոններ, որոնք կնախատեսեն գործունեության համար հիմնական սկզբունքներ և կբացառեն հակամրցակցային գործողությունները։
12:17 - 14 հունիսի, 2023
Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

Ինչպես կքվեարկի ՔՊ-ն՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի. Հայկ Մամիջանյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին չի հետաքրքրում, թե իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես կքվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի իրենց թեկնածուի օգտին: Երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած թեկնածու Անահիտ Սարգսյանի թեկնածության քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում: «Այսինքն՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատը, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք: Այսինքն՝ դուք հարցերին չեք նայում բովանդակային առումով, բոլոր որոշումները դիտարկում եք քաղաքական պրիզմայով, ինչն, իհարկե, ձեր իրավունքն է: Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»,-հարցրեց Թունյանը: Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել: «Թե ինչպես դուք նրան կքվեարկեք, ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց, համենայնդեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,-ասաց Մամիջանյանը: Իսկ ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած բոլոր նախագծերին կողմ չքվեարկելուն՝ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ այն օրենքները, որոնք իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են մեծ բացթողումներով, որ իրենց համար ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց՝ Մամիջանյանը գիտի, որ թեկնածուն կընտրվի, եթե իշխանական ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի: «Հետևաբար, ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: Ձեր ասածից բխում է, որ դա Ձեզ չի հետաքրքրում»,-հարցրեց Ռուբինյանը: Մամիջանյանը կրկնեց՝ ՀՀ-ին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում: «Ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում, կարծում եմ, երբեք չեմ առաջացրել: Եվ, եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում: Իրոք ակնկալիք ունեի՞ք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտի՞ն: Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,-ասաց Մամիջանյանը: Ռուբինյանը կրկնեց հարցը՝ արդյոք Մամիջանյանին հետաքրքրո՞ւմ է իրենց ներկայացրած թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ: «Ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ որպես կոմպետենտ մասնագետ կկարողանա իր փորձը ներդնել իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար: Իսկ թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,-պատասխանեց Մամիջանյանը: Ռուբինյանն էլ, դիմելով թեկնածուին, ասաց. «Ավելի լավ էր՝ Ձեզ չներկայացներ Հայկ Մամիջանյանը, ինչն ի դեպ, չի նշանակում, թե մենք որոշում ունենք Ձեր մասով: Մյուս անգամ, երբ մեկը Ձեզ ներկայացնելու լինի, խորհուրդ կտամ՝ այլ մարդ լինի: Կարծում եմ՝ մյուս անգամ այլ մարդու կամ խմբակցության պետք է ընտրեք»:
11:25 - 14 հունիսի, 2023
ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում BOOKING.COM B․V․ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում: «Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսվարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին: «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընդգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն: Հիշեցնենք, որ ՄՊՀ-ն 337 555 000 դրամի չափով տուգանք էր կիրառել BOOKING.COM B․V․ ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:31 - 26 մայիսի, 2023
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։ «Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ այդ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում՝ նոր խթան հաղորդելով երկու երկրների մրցակցային մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը: Ստորագրման արարողությունից հետո ներկայացվել է Հայաստանի մրցակցային մարմնի կողմից գործարկված e-Compete թվային հարթակը: Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև Հյուսիսային Մակեդոնիայի պառլամենտի փոխնախագահ Գորան Միսովսկու հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
16:27 - 10 մայիսի, 2023