Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի
 |news.am|
13:05 - 10 նոյեմբերի, 2023

Շուկայում գերիշխող դիրք ունեցողը չի կարող ակցիայի անվան տակ ապրանքը ինքնարժեքից ցածր վաճառել. այդ դեպքում կտուգանվի |news.am|

news.am: Տնտեսվարողը կարող է ապրանքը ինքնարժեքից ցածր գնով վաճառել եւ մենք ոչ մի խնդիր չունենք դրա հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Սև ուրբաթ»-ին ընդառաջ զեղչերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Պայմանականորեն, պահեստում ապրանք կա, եւ պահեստի ծախսերը շատ ավելին են, քան սպասենք, որ վաճառվի: Իր մոտ խնդիր է դրված օր առաջ այդ ապրանքից ազատվել: Եթե բարեխղճորեն է վաճառում, որեւէ խնդիր մենք այդտեղ չունենք:

Բայց մի կարեւոր հանգամանք էլ. երբեմն որոշ սուբյեկտներ հավանաբար չարամտորեն, ասում են՝ դե որ ակցիաների օրենսդրությունը թույլ է տալիս զեղչով ապրանք իրացնել, ապա մենք գերիշխող դիրք ունենալով կարող ենք ինքնարժեքից ցածր վաճառել երեք ամիս: Բայց դա էլ մեկ այլ իրավախախտում է: Մենք ունենք գերիշխող դիրքի եւ մենաշնորհային դիրքի չարաշահում, որի դրսեւորումներից է դեմպինգը, այսինքն գնի չհիմնավորված նվազեցումը:

Հետեւաբար, ակցիաների օրենսդրությանը հետեւելը չի ազատելու նման կարգավիճակ ունեցող տնտեսվարողների կողմից ցածր գնով վաճառելուն՝ պատրվակ բերելով, թե ակցիա ենք անում»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսի չափով  տուգանք կկիրառվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել