Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
16:27 - 10 մայիսի, 2023

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը և Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի ղեկավար Վլադիմիր Նաումովսկին Սկոպիեում մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

«Գեղամ Գևորգյանը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիայի մրցակցային մարմնի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2005 թվականից Բուդապեշտում ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի հետ գործակցության շրջանակում, և հուշագրի կնքմամբ այդ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է դրվում՝ նոր խթան հաղորդելով երկու երկրների մրցակցային մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը: Ստորագրման արարողությունից հետո ներկայացվել է Հայաստանի մրցակցային մարմնի կողմից գործարկված e-Compete թվային հարթակը: Այցի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել նաև Հյուսիսային Մակեդոնիայի պառլամենտի փոխնախագահ Գորան Միսովսկու հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել