Ինֆոքոմ

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան թվիթերյան էջը։  Նա քննարկել է, թե ինչպես ենք ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:34 - 24 փետրվարի, 2022
Շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ․ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով

Շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ․ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով

ՌԴ հատուկ գործողության ժամանակ ռուսական զորքերի հարվածների արդյունքում շարքից հանվել Ուկրաինայի զինված ուժերի 11 աերոդրոմներ, հրամանատարական 3 կետեր, С-300 եւ «Бук - М1» զենիթահրթիռային համալիրների 18 ռադիոլոկացիոն կայաններ։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ զինվորականը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ։ «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարվածները չեն հասցվում ինչպես ուկրաինական քաղաքներին, այնպես էլ զինվորական կայազորների սոցիալական նշանակության օբյեկտներին, այսինքն՝ սպայակազմի տներին, բնակելի տներին, զորանոցներին, որպեսզի խուսափենք ուկրաինացի զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների կորուստներից»,- նշել է Կոնաշենկովը։
18:08 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով

Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բժշկական օգնության համար: Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեշ Լենարչիչը։  «Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ բժշկական պարագաների շտապ օգնության հարցով»,- գրել է նա թվիթերյան իր էջում՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ հանդես գալ այդպիսի օգնության առաջարկներով։ Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
17:21 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի ԶՈՒ-ն Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռակոծել

Ուկրաինայի զինված ուժերը Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ են հրթիռակոծել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ռուսական սահմանապահ ծառայության վարչությունից: «2022 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 11-ին, Ազովի ծովի տարածքում ռուսական քաղաքացիական բեռնատար «SGV-FLOT» և «SERAPHIM SAROVSKIY» նավերը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի: Կրակը վարվել է Մարիուպոլի կողմից», - հայտնել են գերատեսչությունից։ Հրթիռակոծության հետևանքով «SGV-FLOT» նավթատարը վնասվել է, տախտակամածին հրդեհ է բռնկվել, թիմի անդամներից մեկը ծանր վնասվածք է ստացել։  Հրդեհը հաջողվել է մարել, երկու նավերն էլ շարունակում են երթևեկությունը։ Վիրավոր նավաստուն տարհանման և օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել են Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ պահակային մոտորանավակներ։
16:24 - 24 փետրվարի, 2022
Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին․ Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին․ Պեսկով

Կրեմլում բացասաբար են վերաբերվում արեւմտյան պատժամիջոցներին՝ ընդդեմ Պուտինի եւ նախարարների կաբինետի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է։ Այս մասին հայտնում է «Риа новости»-ն։  Ավելի վաղ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել էր, որ պետք է Պուտինի եւ նրա կառավարության դեմ սանկցիաներ ուղղվեն՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների պատճառով։«Բացասաբար», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերում Նիդերլանդների վարչապետի՝ Պուտինի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկին։ «Եկեք վերլուծենք դեպքերը եւ հաշվարկենք հետագա քայլերը՝ խնդիրների ի հայտ գալուն պես», - հավելել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ կհաջորդի՞ արդյոք ՌԴ-ի պատասխան արձագանքը։
16:01 - 24 փետրվարի, 2022
Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։ «Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով»,- նշված է հաղորդագրության մեջ՝ հավելելումով, որ սահմանապահներն ուկրաինացի զինվորականների հետ միասին մարտեր են մղել։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
15:45 - 24 փետրվարի, 2022
«Ռոսկոմնադզորը» ԶԼՄ-ներից պահանջել է տեղեկություն տարածել միայն պաշտոնական աղբյուրներից

«Ռոսկոմնադզորը» ԶԼՄ-ներից պահանջել է տեղեկություն տարածել միայն պաշտոնական աղբյուրներից

«Ռոսկոմնադզորը» լրատվամիջոցներից պահանջել է տեղեկություն տարածել միայն պաշտոնական աղբյուրներից։ «Ռոսկոմնադզորը տեղեկացնում է լրատվամիջոցներին, տեղեկատվական ռեսուրսներին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված հատուկ գործողության անցկացման վերաբերյալ իրենց նյութերն ու հրապարակումները պատրաստելիս պարտավոր են օգտագործել միայն ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունը և տվյալները։ Լրատվամիջոցները կարող են տուգանվել «կեղծ տեղեկություններ» տարածելու համար, իսկ այդ նյութերը կարող են արգելափակվել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
15:15 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, փետրվարի 24-ին, նշված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ Համապատասխան օրինագիծը փետրվարի 24-ին գրանցվել է Գերագույն ռադայում 7113 համարով, որի տեքստը և այլ մանրամասներ չեն նշվում։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
14:58 - 24 փետրվարի, 2022
Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա: Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։    
14:11 - 24 փետրվարի, 2022
Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է belta.by-ը։ Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է այն հարցին, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի խումբ է մնացել․ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Պուտինին Ռուսաստանի Զինված Ուժերի որոշ մասը թողնել Բելառուսի հարավում։ Ինչո՞ւ։ Ես չեմ ամաչում այդ մասին խոսելուց․ մենք պատրաստ չէինք տվյալ իրավիճակում ծածկել հարավային ուղղությունը, քանի որ ուկրաինական ստորաբաժանումները (ռազմական, ոչ թե սահմանապահ), մոտեցել էին սահմանին և սկսել այնտեղ մանևրել։ Մենք դա տեսնում էինք, բայց այնտեղ երբեք զորքեր չենք ունեցել։ Այս պատճառով էլ ես առաջարկեցի [ռուսական զորքերի] որևէ ոչ մեծ մաս թողնել այնտեղ՝ հարավային սահմաններում, մինչև մեր ԶՈՒ-ն կփոխարինի նրանց»։ Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը համաձայնել է ու ասել, որ այդպես ուկրաինացիները միգուցե հասկանան, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության մասին որոշում կայացնել։ «Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել (Լուկաշենկոն և Պուտինը- խմբ․), և ոչ թե մենք պատրաստվում էինք Ուկրաինայի դեմ պատերազմի»,- նշել է Բելառուսի նախագահը։
13:32 - 24 փետրվարի, 2022