Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին
13:32 - 24 փետրվարի, 2022

Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է belta.by-ը։

Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է այն հարցին, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի խումբ է մնացել․ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Պուտինին Ռուսաստանի Զինված Ուժերի որոշ մասը թողնել Բելառուսի հարավում։ Ինչո՞ւ։ Ես չեմ ամաչում այդ մասին խոսելուց․ մենք պատրաստ չէինք տվյալ իրավիճակում ծածկել հարավային ուղղությունը, քանի որ ուկրաինական ստորաբաժանումները (ռազմական, ոչ թե սահմանապահ), մոտեցել էին սահմանին և սկսել այնտեղ մանևրել։ Մենք դա տեսնում էինք, բայց այնտեղ երբեք զորքեր չենք ունեցել։ Այս պատճառով էլ ես առաջարկեցի [ռուսական զորքերի] որևէ ոչ մեծ մաս թողնել այնտեղ՝ հարավային սահմաններում, մինչև մեր ԶՈՒ-ն կփոխարինի նրանց»։

Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը համաձայնել է ու ասել, որ այդպես ուկրաինացիները միգուցե հասկանան, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության մասին որոշում կայացնել։

«Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել (Լուկաշենկոն և Պուտինը- խմբ․), և ոչ թե մենք պատրաստվում էինք Ուկրաինայի դեմ պատերազմի»,- նշել է Բելառուսի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել