ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին

 |azatutyun.am|
12:30 - 02 մայիսի, 2024

ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժել է 14 մարդ։

Հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ "Новой почты"-ի պահեստները, տարածքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները չեն տուժել։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի լույս 2-ի գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններում, Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Սմոլենսկի շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հաղորդել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սմոլենսկի շրջանի հարավարևելյան հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։

Նշվում է նաև, որ մարտի 17-ից հետո առաջին անգամ Օրյոլի մարզը ևս ենթարկվել է ԱԹՍ հարձակման,նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, մի քանի տնային տնտեսություններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ոչ մի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում։

 

 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել