Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակը Կիեւի ռազմական պոտենցիալի չեզոքացումն է․ Պեսկով
16:12 - 24 փետրվարի, 2022

Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակը Կիեւի ռազմական պոտենցիալի չեզոքացումն է․ Պեսկով

Ուկրաինայում ռազմական գործողությունների նպատակը Կիեւի ռազմական պոտենցիալի չեզոքացումն է, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։

«Դա, անխոս, նշանակում է չեզոքացնել ռազմական ներուժը, որը վերջին շրջանում բավականին աճել է, այդ թվում՝  շնորհիվ օտար երկրների ակտիվ գործունեության»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ Ուկրաինայի ապառազմականացումը նշանակո՞ւմ է արդյոք այդ պետության բանակի չեզոքացում եւ ոչնչացում։

Պեսկովը հավելել է՝ գործողությունը, որն իրականացնում է ՌԴ-ն, իր նպատակներն ունի, «որոնց  պետք է հասնել»․ «Բոլոր որոշումները կայացված են եւ բոլոր եւ բոլոր նպատակները կիրականացվեն»,- ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել