Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը
15:45 - 24 փետրվարի, 2022

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը

Կիևի մարզում ռուսական զորքերը ճեղքել են պետական ​​սահմանը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։

«Հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել Վիլչայի անցակետով»,- նշված է հաղորդագրության մեջ՝ հավելելումով, որ սահմանապահներն ուկրաինացի զինվորականների հետ միասին մարտեր են մղել։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել