ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ գործարկել են դաշինքի 4-րդ հոդվածը՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով խորհրդակցություն սկսելու համար
15:11 - 24 փետրվարի, 2022

ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ գործարկել են դաշինքի 4-րդ հոդվածը՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով խորհրդակցություն սկսելու համար

ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան գործարկել են դաշինքի 4-րդ հոդվածը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ դաշինքի ներսում խորհրդակցություններ սկսելու համար։ 

Հյուսիսատլանտյան դաշինքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ  պայմանավորվող կողմերը միշտ խորհրդակցելու են միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով՝ պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը վտանգված է: 

ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ 4-րդ հոդվածը նախկինում կիրառվել է վեց անգամ, որոնցից հինգը՝ Թուրքիայի, մեկը՝ Լեհաստանի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել