ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց |armenpress.am|

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը: Ալժիրցի զինյալ ալ Անաբին, ինչպես կարծում են ամերիկյան իշխանությունները, խմբավորումը գլխավորել Է նրա առաջին «Էմիր» Աբդելմալեք Դրուքդելին՝ Մալիում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի կողմից վերացվելուց հետո: Ալ Անաբին 2015 թվականից գտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի մեջ, իսկ 2016 թվականից նա հիշատակվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում: Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Ալ Քաիդա»-ն իսլամական Մահրիբում ստանձնել Է մի շարք ահաբեկչությունների, այդ թվում՝ ամերիկացիների առեւանգման եւ սպանության, համար պատասխանատվությունը: 2006 թվականից խմբավորումը պատկանում Է «Ալ Քաիդա»-ի «ֆրանշիզային»՝ հանդիսանալով նրա մասնաճյուղը Աֆրիկայի մի շարք երկրներում: Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Պարգեւատրում հանուն արդարության» ծրագրի շրջանակներում 1984 թվականից ի վեր ավելի քան 200 միլիոն դոլար Է վճարել 200-ից ավելի մարդկանց մասին տեղեկատվության դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:20 - 03 հունիսի, 2021
Բլինքենը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում  վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ |tert.am|

Բլինքենը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդդին Մուհրիդդիննի հետ և քննարկել ղրղզա-տաջիկական սահմանին առկա իրավիճակը, հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Ցավակցություն հայտնելով ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած վերջին բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ՝ պետքարտուղարն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման, սահմանների ճշգրտման և խնդրի երկարաժամկետ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նշել է նաև տարածաշրջանային կապերի զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմնաանհրաժեշտությունը»,- ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ ասել է Փրայսը: Բլինքենը շեշտել է ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու իմաստով: Նա շնորհակալություն է հայտնել տաջիկստանցի իր գործընկերոջը տարածաշրջանային անվտանգության հարցերում, մասնավորապես՝ Աֆղանստանի հարցով խաղաղ բանակցություններում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում կատարած զգալի աշխատանքի համար С5+1 ձևաչափում: Կողմերը պայմանավորվել են ամենամյա երկկողմ մակարդակում խորհրդակցություններ անցկացնելու և համագործակցության օրակարգին վերաբերող հարցերը քննարկելու վերաբերյալ:
09:53 - 02 հունիսի, 2021
Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային |1lurer.am|

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի միջազգային սահմանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար: ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
12:21 - 29 մայիսի, 2021
Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ |armenpress.am|

Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազման օգնության փաթեթ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24.005.000 միլիոն դոլորի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նշվում է, որ ԱՄՆ օրենսդիրները մեկ անգամ չէ, որ կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով: Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6.050.000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:
12:03 - 29 մայիսի, 2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|

tert.am: Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Վաշինգտոնը կկասեցնի Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև օդային երթևեկության մասին համաձայնագիրը։ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ և գործընկերների հետ նպատակային պատժամիջոցներ կմշակեն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության ներկայացուցիչների դեմ՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։«2021 թվականի հունիսի 3-ից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք նախկինում Ֆինանսների նախարարության մի շարք ընդհանուր լիազորագրերով արտոնություններ էին ստացել», - ասել է Փսակին։Պատժամիջոցների կիրառումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի այդ կազմակերպությունների հետ գործարքների գնալ։ Կդադարեցվի 2019 թվականին ԱՄՆ-ի և Բելառուսի միջև ստորագրված օդային երթևեկության մասին համաձայնագիրը:Բացի վերոնշյալ պատժամիջոցներից, ամերիկյան ավիափոխադրողները նախազգուշացվել են՝ Բելառուսի օդային տարածքում զգուշություն ցուցաբերելու համար, իսկ քաղաքացիներին զգուշացվել է չմեկնել Բելառուս։Փսակիի խոսքով` այս քայլերը նպատակ ունեն ցույց տալ ԱՄՆ-ի նվիրվածությունը բելառուս ժողովրդին և իշխանությանը պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար։ Նա կոչ է արել Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետաքննություն անցկացնել Ryanair ինքնաթիռի անհապաղ վայրէջքի հետ կապված միջադեպի շուրջ, երկխոսություն սկսել ընդդիմության և իշխանության միջև, ինչը կհանգեցնի ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացմանը՝ ԵԱՀԿ հովանու ներքո։
10:59 - 29 մայիսի, 2021
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը |armenpress.am|

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, վերատեղակայել զորքերը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 28-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.  «Համանախագահները Ժնևում մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպինո Գրանդիի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է հանդիպումներին: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների գերեվարման տեղեկությունը և կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու այլ ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Համանախագահներն ընդգծում են գերիներին միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան վերաբերվելու պարտավորությունը: Նրանք խստորեն հորդորում են կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կոչ անում կողմերին կյանքի կոչել բոլոր հանձնառությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ: Համանախագահները մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական՝ դեմարկացիայի չենթարկված սահմանին գրանցված միջադեպերի առնչությամբ: Անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ սահմանային վեճերը լուծելու հարցում: Կոչ ենք անում երկու կողմերին ձեռնարկել հրատապ քայլեր, այդ թվում և վերատեղակայել զինված ուժերը՝ իրադրության լարվածությունը թուլացնելու և բանակցություններ սկսելու համար՝ սահմանին խաղաղ ճանապարհով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել գործընթացի դյուրացմանը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Կարևորելով տարածաշրջանի ժողովուրդների կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան՝ նրանք հորդորել են կողմերին հնարավոր ամենավաղ ժամկետներում գործել համանախագահների հովանու ներքո:
16:40 - 28 մայիսի, 2021
Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

Բելառուսը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական առաքելությունը բողոքի նոտաներ է հղել 8 երկրի առաքելություններին, որոնք հայտարարություն են տարածել Ryanair ավիաընկերության չվերթի հետ կապված միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է երկրում ՄԱԿ-ի մշտական առաքելության ղեկավար Վալենտին Ռիբակովը, գրում է EurAsia Daily-ն:Բողոքի նոտան ուղարկվել է Էստոնիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բելգիա և Գերմանիա՝ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ֆրանսիան, Իռլանդիան և Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել են փակ քննարկում Մինսկում ինքնաթիռի վայրէջքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով:Արդյունքում, 8 երկիր, որոնց նկատմամբ այժմ բողոք է հայտնել Մինսկը, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք պնդում են, որ Ryanair-ի վայրէջքը Մինսկում կանխամտածված է եղել և կատարվել է շինծու դրդապատճառներով: Բացի այդ, հայտարարության հեղինակները կոչ են անում ազատ արձակել NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչին ու նրա ընկերուհուն՝ Սոֆյա Սապեգային:«Մենք բողոքի նոտա ենք հղել նույն բովանդակությամբ այս հայտարարությունն արած բոլոր 8 երկրներին: Դրանում մենք նշել ենք, որ այս դեպքի վերաբերյալ ցանկացած կարծիքների և գնահատականների հրապարակումը, նախքան համապատասխան քննություն իրականացնելը և համապատասխան արդյունքներ ստանալը, ՄԱԿ-ի ինքնիշխան անդամ պետության իրավունքի խախտման վառ օրինակ է»,- ասել է Ռիբակովը:Մշտական ներկայացուցիչն անթույլատրելի է համարել ցանկացած հայտարարության հրապարակումը «նախքան պաշտոնական հետաքննության իրականացումն իրավասու կառույցների (առաջին հերթին ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կողմից, որոնք իրավունք ունեն նման հետաքննություններ իրականացնել»:
11:09 - 28 մայիսի, 2021
ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

ԱՄՆ-ը եւ Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել են, որ Սիրիայում ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում: «Մենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարներս, ցանկանում ենք հստակ բացատրել, որ մայիսի 26-ին Սիրիայում նախագահական ընտրություններն արդարացի ու ազատ չեն լինի»,-նշվում Է Պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության մեջ: Նախարարներն ընդգծում են, որ դատապարտում են «առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւում նշված պայմանները հաշվի առնելու» այդ քվեարկությունն անցկացնելու որոշումը: «Մենք համաձայն ենք բոլոր սիրիացիների, ներառյալ սիրիական ընդդիմությունը, կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են քաղաքացիական հասարակությանը՝ ընտրությունները համարելով անօրինական»,-ասվում Է հայտարարության մեջ: Դամասկոսի կողմից կազմակերպված Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 26-ին: Սպասվում Է, որ դրանցում հաղթանակ կտանի պետության գործող նախագահ Բաշար Ասադը: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մարեյը, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել Էին նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Սա արդեն նախագահական երկրորդ ընտրություններն են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր: Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2014 թվականին, երբ Ասադը հաղթանակ տարավ՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:20 - 26 մայիսի, 2021
ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից․ Պենտագոն |tert.am|

ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից․ Պենտագոն |tert.am|

tert.am: Ամերիկյան զորակազմը դեռևս գտնվում է Սիրիայում, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ երկրում դեռ չի վերացվել ահաբեկչական սպառնալիքը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: «Ոչինչ չի փոխվել Սիրիայում մեր առաքելության հարցում, որը վերաբերում է «Իսլամական պետության» դեմ պայքարին։ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում քիչ է, 1000-ից էլ պակաս զորակազմ»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք ամերիկյան զորակազմը Սիրիայի տարածքում կմնա մինչև «երկրի լիակատար վերականգնումը», մամուլի քարտուղարը պնդել է՝ «ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում է գտնվում միայն ԻՊ-ին հակազդելու համար և ներգրավված չէ երկրում ընթացող այլ գործընթացներին»։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան զորակազմի ներկայությունը շարունակելու մասին հարցը կդատեն «ահաբեկչությունների սպառնալիքի լրջությամբ»:
10:22 - 26 մայիսի, 2021