Բլինքենը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում  վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ |tert.am|
09:53 - 02 հունիսի, 2021

Բլինքենը Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդդին Մուհրիդդիննի հետ և քննարկել ղրղզա-տաջիկական սահմանին առկա իրավիճակը, հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Ցավակցություն հայտնելով ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած վերջին բախումների հետևանքով զոհերի կապակցությամբ՝ պետքարտուղարն ընդգծել է ռազմական գործողությունների դադարեցման, սահմանների ճշգրտման և խնդրի երկարաժամկետ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նշել է նաև տարածաշրջանային կապերի զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմնաանհրաժեշտությունը»,- ըստ Պետքարտուղարության հաղորդագրության՝ ասել է Փրայսը:

Բլինքենը շեշտել է ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշումը Տաջիկստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու իմաստով: Նա շնորհակալություն է հայտնել տաջիկստանցի իր գործընկերոջը տարածաշրջանային անվտանգության հարցերում, մասնավորապես՝ Աֆղանստանի հարցով խաղաղ բանակցություններում, ահաբեկչության դեմ պայքարի հարցում կատարած զգալի աշխատանքի համար С5+1 ձևաչափում:

Կողմերը պայմանավորվել են ամենամյա երկկողմ մակարդակում խորհրդակցություններ անցկացնելու և համագործակցության օրակարգին վերաբերող հարցերը քննարկելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել