Հրաձգություն Մայամիում. կա 2 զոհ, 25 վիրավոր |armtimes.com|
19:52 - 30 մայիսի, 2021

Հրաձգություն Մայամիում. կա 2 զոհ, 25 վիրավոր |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի հանդիսությունների սրահում հրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, 25-ը վիրավորվել են, հաղորդում է Fox News- ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք զինված տղամարդ Country Club առևտրի կենտրոնի հանդիսությունների սրահին են մոտեցել սպիտակ մեքենայով և կրակել ներկաների վրա:

Կրակողների ինքնությունը դեռ պարզված չէ, վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Մայիսի 29-ին էլ, դարձյալ Մայամիում, անհայտ անձինք անկանոն կրակել էին փողոցում՝ վիրավորում պատճառելով յոթ մարդու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել