ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից․ Պենտագոն |tert.am|
10:22 - 26 մայիսի, 2021

ԱՄՆ-ն դեռևս չի պատրաստվում իր զորակազմին դուրս բերել Սիրիայից․ Պենտագոն |tert.am|

tert.am: Ամերիկյան զորակազմը դեռևս գտնվում է Սիրիայում, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ երկրում դեռ չի վերացվել ահաբեկչական սպառնալիքը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Ոչինչ չի փոխվել Սիրիայում մեր առաքելության հարցում, որը վերաբերում է «Իսլամական պետության» դեմ պայքարին։ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում քիչ է, 1000-ից էլ պակաս զորակազմ»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք ամերիկյան զորակազմը Սիրիայի տարածքում կմնա մինչև «երկրի լիակատար վերականգնումը», մամուլի քարտուղարը պնդել է՝ «ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում է գտնվում միայն ԻՊ-ին հակազդելու համար և ներգրավված չէ երկրում ընթացող այլ գործընթացներին»։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան զորակազմի ներկայությունը շարունակելու մասին հարցը կդատեն «ահաբեկչությունների սպառնալիքի լրջությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել