ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց |armenpress.am|
16:20 - 03 հունիսի, 2021

ԱՄՆ-ը պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա»-ի պարագլխի մասին տվյալների դիմաց |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ Է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը:

Ալժիրցի զինյալ ալ Անաբին, ինչպես կարծում են ամերիկյան իշխանությունները, խմբավորումը գլխավորել Է նրա առաջին «Էմիր» Աբդելմալեք Դրուքդելին՝ Մալիում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի կողմից վերացվելուց հետո: Ալ Անաբին 2015 թվականից գտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակի մեջ, իսկ 2016 թվականից նա հիշատակվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում:

Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Ալ Քաիդա»-ն իսլամական Մահրիբում ստանձնել Է մի շարք ահաբեկչությունների, այդ թվում՝ ամերիկացիների առեւանգման եւ սպանության, համար պատասխանատվությունը: 2006 թվականից խմբավորումը պատկանում Է «Ալ Քաիդա»-ի «ֆրանշիզային»՝ հանդիսանալով նրա մասնաճյուղը Աֆրիկայի մի շարք երկրներում: Պետդեպարտամենտը հիշեցնում Է, որ «Պարգեւատրում հանուն արդարության» ծրագրի շրջանակներում 1984 թվականից ի վեր ավելի քան 200 միլիոն դոլար Է վճարել 200-ից ավելի մարդկանց մասին տեղեկատվության դիմաց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել