Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում։ Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ [ԱԳՆ մամուլի քարտուղար]
Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է ԼՂ հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։ Նախարարը անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ-ում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ [ԱԳՆ]
Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները: Ընդգծվել է Երևանի և Բաքվի՝ տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում գործակցելու, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ ստեղծելու պատրաստակամությունը: Բացի դրանից՝ ընդգծվել է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող գործնական հարցերի լուծման հանդեպ կողմերի տրամադրվածությունը: [Կրեմլի մամուլի ծառայություն] |1lurer.am|
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնում է, որ կայացել է կուսակցության հերթական նիստը։ Որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա 2021 թվականի ապրիլի 6-ից զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: [Նախագահի աշխատակազմ]
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, Արցախի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։ [Արցախի ԱԱԾ]
ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։Նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ [ԱԳՆ]
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ և Արցախի դեմ՝ պահանջելով ի կատար ածել 2020թ․-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Այն նաև դատապարտում է Թուրքական ներգրավածությունը ԼՂ դեմ սանձազերծված պատերզմում: [Հունաստանում ՀՀ դեսպանություն]
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: [ԱՀ ԱԱԾ]
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը նվիրված է եղել 2022թ․ պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Վարչապետը կարևորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլև միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն։
Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
22:55 - 03 դեկտեմբերի, 2021Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ
22:26 - 03 դեկտեմբերի, 2021ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման ծավալումը
22:08 - 03 դեկտեմբերի, 2021«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը․Դանիել Իոաննիսյան
22:03 - 03 դեկտեմբերի, 2021Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ
21:38 - 03 դեկտեմբերի, 2021Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները |1lurer.am|
21:35 - 03 դեկտեմբերի, 2021Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը
21:11 - 03 դեկտեմբերի, 2021ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլան»-ի մասին հայտարարությանը |hetq.am|
21:07 - 03 դեկտեմբերի, 2021N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
20:49 - 03 դեկտեմբերի, 2021Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում
20:47 - 03 դեկտեմբերի, 2021Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
22:55 - 03 դեկտեմբերի, 2021Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ
22:26 - 03 դեկտեմբերի, 2021ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման ծավալումը
22:08 - 03 դեկտեմբերի, 2021«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը․Դանիել Իոաննիսյան
22:03 - 03 դեկտեմբերի, 2021Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ
21:38 - 03 դեկտեմբերի, 2021Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը և նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքները |1lurer.am|
21:35 - 03 դեկտեմբերի, 2021Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը
21:11 - 03 դեկտեմբերի, 2021ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլան»-ի մասին հայտարարությանը |hetq.am|
21:07 - 03 դեկտեմբերի, 2021N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
20:49 - 03 դեկտեմբերի, 2021Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում Աճառյան փողոցի տրանսպորտային լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում
20:47 - 03 դեկտեմբերի, 2021