Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի կոչ է անում

Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ժոլին՝ անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 16-ի կեսօրից ադրբեջանի ագրեսիային ՀՀ արևելյանի սահմանագոտու ուղղությամբ։ Կանադան խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին բախմամբ, ինչի հետևանքով հայկական զինված ուժերը կորուստներ ունի։ Մեր մտքերը զոհերի ընտանիքների և նրանց մտերիմների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը խաղաղ լուծում գտնվի»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս պահին, ըստ ՊՆ-ի, ճշտված տվյալներ են․ մեկ զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 12 գերի, իսկ վիրավորների տվյալները ճշտվում են։
09:52 - 17 նոյեմբերի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման
 |1lurer.am|

Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման: Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են: Միաժամանակ Նուբար Աֆեյանը Թվիթերի իր միկրոբլոգում նույնպես գրառում  է արել: Նա ողջունել է Կանադայի վարչապետի հետ կապի հաստատումը և կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առաջընթացի, մասնավորապես՝ Կանադայում «Մոդեռնայի» արտադրության նպատակով գործարանի կառուցմանը վերաբերող թեմայի քննարկումը:
13:54 - 14 օգոստոսի, 2021
Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կա
 |tert.am|

Կանադայի արևմտյան շրջաններում ավելի քան 130 ակտիվ հրդեհ կա |tert.am|

tert.am: Կանադայի արևմտյան շրջաններում ռեկորդային շոգի հետևանքով ավելի քան 130 անտառային հրդեհ է գրանցվել, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ Կանադայի դաշնային կառավարությունը հայտարարել է՝ Բրիտանական Կոլումբիայում հրդեհները վերահսկող արտակարգ իրավիճակների աշխատակիցներին օգնելու նպատակով ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին։Բրիտանական Կոլումբիայի անտառային հրդեհների ծառայությունը հայտնել է, որ նախորդ օրվա շուրջ 12 հազար կայծակներից հետո ամբողջ շրջանում ակտիվ 136 հրդեհ կա։Մինչ այս բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ +49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Փոքր քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90 տոկոսը՝ ներառյալ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը: Շտապ տարհանվել է մոտ 1000 մարդ: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
15:23 - 03 հուլիսի, 2021
Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Մեծարգո պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են հաղորդում կանադահայ գործուն համայնքը և սերտ պատմական առնչությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, և համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։ Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց։ Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ուղերձում:
10:53 - 01 հուլիսի, 2021
Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց |1lurer.am|

Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց |1lurer.am|

1lurer.am: Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց նշանակելու մասին: Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և երկու երկրների ժողովուրդների սերտ կապերի վրա՝ Կանադան պարտավորվում է համագործակցել Հայաստանի հետ՝ երկրում հետագա ժողովրդավարական առաջընթացի գործում, ինչը մեծ կարևորություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի այն տարբերակները, թե Կանադան ինչպես կարող է խթանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, ընդլայնել բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և նպաստել տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության: Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ: Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
12:57 - 26 հունիսի, 2021