Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց |1lurer.am|
12:57 - 26 հունիսի, 2021

Կանադայի արտգործնախարարը դեսպան Ստեֆան Դիոնին նշանակել է ՀՀ-ում հատուկ բանագնաց |1lurer.am|

1lurer.am: Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է Գերմանիայում դեսպան և Եվրամիության ու Եվրոպայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին Հայաստանում հատուկ բանագնաց նշանակելու մասին:

Հիմնվելով վերջին տարիների համատեղ աշխատանքի և երկու երկրների ժողովուրդների սերտ կապերի վրա՝ Կանադան պարտավորվում է համագործակցել Հայաստանի հետ՝ երկրում հետագա ժողովրդավարական առաջընթացի գործում, ինչը մեծ կարևորություն ունի ոչ միայն հայ հասարակության, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Հատուկ բանագնաց Դիոնը կուսումնասիրի այն տարբերակները, թե Կանադան ինչպես կարող է խթանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը, ամրապնդել ժողովրդավարական կառույցները, ընդլայնել բազմակողմ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և նպաստել տնտեսական աճին: Նպատակն այն է, որ այս առաքելության արդյունքում ամրապնդվի Կանադայի հասարակության աջակցությունն ի շահ Հայաստանի ժողովրդավարության:

Հատուկ բանագնացի առաքելությունը կտևի մի քանի ամիս, որը կներառի առցանց խորհրդակցություններ Կանադայում շահագրգիռ կողմերի և Հայաստանի գործընկերների մասնակցությամբ: Ստեֆան Դիոնը կայցելի նաև Հայաստան ՀՀ կառավարության բարձրաստիճան ղեկավարների և առանցքային գերատեսչությունների, ինչպես նաև գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակական խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և տեղական լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել