Բելառուսը փակում է իր դեսպանությունը Կանադայում
 |1lurer.am|
19:25 - 25 մայիսի, 2021

Բելառուսը փակում է իր դեսպանությունը Կանադայում |1lurer.am|

1lurer.am: Բելառուսը որոշում է կայացրել փակել Կանադայում իր դեսպանությունը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նախարարների խորհրդի համապատասխան հրամանագիրը ստորագրել է Բելառուսի վարչապետը:

Ավելի վաղ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր օպտիմիզացնել բելառուսական դեսպանությունների թիվն ու դիվանագիտական առաքելությունների աշխատակազմերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել