Տասը մարդ է տուժել Կանադայի ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեանքով. CTV |armenpress.am|
10:11 - 19 նոյեմբերի, 2021

Տասը մարդ է տուժել Կանադայի ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեանքով. CTV |armenpress.am|

armenpress.am: Մինչեւ տասը մարդ է տուժել Վանկուվեր կղզում (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) Կանադայի զինված ուժերի «Քոմոքս» ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բժշկական օգնություն է ցույց տրվել տասը տուժածների, չորսին տեղափոխել են հիվանդանոց , այդ թվում՝ մեկին՝ ուղղաթիռով: Ավելի վաղ հաղորդվել էր երկու տուժածների մասին:

Նախնական տվյալներով՝ զորանոցի անբնակ շենքում, որտեղ ներկայումս կատարվում են նորոգման աշխատանքեր, որոտացել կենցաղային գազի պայթյուն: Տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել